27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահացել է Գորիկ Հակոբյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո 71 տարեկանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։

Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։

Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է փետրվարի 11-ին, 1946թ.Գյումրիում: 

  • 1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։
  • 1991-1995 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։
  • 1995-1997 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։
  • 1997-1999 թթ. – ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
  • 1999-2003 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
  • 2003-2004 թթ. – ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
  • 2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
  • ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
  • 2016 թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։
  • 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ