16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն […]

Մենք կկանգնենք Խաչիկ Մանուկյանի դռանը ու թող մեզ էլ տանեն. անվանի մտավորականները զայրացած են/տեսանյութ/

«Ավելի մեծ ամոթ ժամանակի համար, մարդկանց համար չկա, քան Խաչիկ Մանուկյանին զրկել տնից: Պետք է վերացնել այդ տնից վերացնելու կարգը և հարցը լուծել ավելի հանդարտ ու հանգիստ ճանապարհով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Հիշեցնենք, որ օրերս մի խումբ մտավորականներ Henaran.am-ի միջոցով դիմել էին ՀՀ նախագահին և վարչապետին: Ժամանակակից […]

Որ կանչում եք՝ ծանուցագիր ուղարկեք.Դեդը՝ դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը: Նշենք, որ նիստը արտագնա է, քանի որ գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում : Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը  դատաքննությունը սկսելուն պես անցավ ամբաստանյալների ճանաչման փուլին: Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) նշեց, մինչ կալանավորվելը […]

«Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի … ». Մարուքյանն ու Թովմասյանը կպան իրար

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ԱԺ  նիստի մեկնարկին նախքան օրակարգը հաստատելն իր ելույթում նկատեց, որ ՀՀԿ-ն Կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում, դրանք հակաժողովրդական մոտեցումներ են: «Հետո չնեղանաք, որ ընդդիմությունը դեստրուկտիվ է, չասեք՝ ինչ ասում ենք, դեմ են, բա ո՞նց է՝ դուք ամեն ինչին դեմ եք: Դատապարտյալը ոչ մեկի […]

Տղամարդկանց անպտղությունը աճել է. պատճառները /տեսանյութ/

Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ տղամարդկանց անպտղությունը ամբողջ աշխարհում աճել է: Բժշկուհին անդրադարձավ նաև հոկտեմբերի 13-15-ին Ծաղկաձորում կայացած  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 500 բժիշկներ Հայաստանից և արտերկրից: Նա նշեց, որ մասնագետների համար […]

Ինչ է կատարվում 102-րդ ռազմաբազայում

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից […]

Արտակարգ դեպք ռուսական 102-րդ ռազմաբազայում.կա 2 զոհ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է , որ հավաստի տեղեկությունների համաձայն այսօր ժամը 16.00-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի “Ալագյազ” զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել…Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա,որից հետո ինքնասպանություն է գործել…Երկու զինծառայողներն էլ մահացել են… Հ.Գ.Հայաստանի իրավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում […]

Խուսափեցեք պատմության դատից. արցախցի գրողը դիմում է ՀՀ վարչապետին

Henaran.am-ը արդեն անդրադարձել է մի խումբ մտավորականների դիմում-ահազանգին ուղղված ՀՀ նախագահին և վարչապետին: Մտավորականները անհանգստացած են, որովհետև ժամանակակից գրականության հայտնի անուններից մեկը` Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից: Դիմումին միացել է նաև արցախցի հայտնի բանաստեղծուհի Նվարդ Ավագյանը. «Կարեն Կարապետյան, հարգարժան Վարչապետ, անսացեք… Տեսանյութը դիտելուց թթվածնի պակասություն զգացի…Գուցե Լեւոն Հայրապետյանին կորցնելու իրողությունն էր պատճառ՝ առավելագույն սրությամբ ընդունելու […]

Ինչպես են խաբում ուղևորներին. սեփական փորձով

Տուրիզմի զարգացման մասին շատ է խոսվում. դրա համար առաջնահերթ պայմաններից մեկն էլ տրանսպորտի համակարգն է, նորմալ ուղևորափոխադրումների ապահովումը: Սակայն այս ոլորտում դեռատ անելիքներ կան: Ինքս օրեր առաջ բախվեցի եղած խնդիրների հետ: Պիտի մեկնեի Թբիլիսի: Facebook սոցիալական ցանցում փնտրեցի ու որոշեցի օգտվել VIP service ընկերության ծառայություններից: Տեղադրված են համարներ գովազդի մեջ, բնականաբար, զանգահարեցի, գրանցվեցի, որ մի քանի […]

Սամվել Բաբայանի «մեղքը».մանրամասնում է գործով ամբաստանյալը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է այսօր` հոկտեմբերի 23-ին շարունակվեց «Իգլա»-ի գործով ամբաստանյալների  քննությունը: Արդեն հայտնել ենք, որ ամբաստանյալ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) իր շահերի պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ հարցերին կպատասխանի միայն իր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ցուցմունքները: Նշենք, որ «Իգլա»–ի արժեքը  ցուցումունքներում նշվում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի