16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Եթե ամեն բան հաջող լիներ, ապա 5 հազար դոլար կաշխատեինք. «Իգլա»-ի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Իգլա»-ի գործով ամբաստանյալների  քննությունը: Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) իր շահերի պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ հարցերին կպատասխանի միայն իր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակում է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Արմեն Պողոսյանը հայտնել է, որ իր ծանոթ, Զվարթնոց գյուղի բնակիչ Սանասար […]

Պատվեր չեմ տվել. «Իգլա»-ի գործ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի քննությունը: Ամբաստանյալին հարց ու պատասխանով քննելուց հետո մեղադրող դատախազը մի շարք հակասություններ արձանագրեց: Նա նախաքննական ցուցմունքի ընթերցումով ի հայտ  բերեց հակասությունները: Դատավորի հարցին, թե ամբաստանյալը Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին պատվիրել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը ամբողջական ձևով, թե […]

«Բաբայաննա փողը տվել, որ իմանա՞ր».«Իգլա»-ի գործ/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի  23-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում ցուցմունք են տալու ամբաստանյալները: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը պատասխանում է նաև դատախազի հարցերին: Գաբրիելյանը ընդգծում է, որ ինքը բանակին բավականին լուրջ ծառայություններ է մատուցել և տարիներ շարունակ դրսից զենք է բերել բանակի համար: Դատախազը նշեց, […]

Զինծառայողը «ՈՒԱԶ»-ով ընկել է ձորը. վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի […]

«Հրաչը շուլեռ, շան որդի է … Բաբայանը ասաց, որ դա հրթիռ չի, այլ տրուբա». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի  23-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Նշենք, որ այսօրվա դատական նիստում ցուցմունք են տալու երեք ամբաստանյալները՝ Սամվել Բաբայանը, Արմեն Պողոսյանը և Սանասար Գաբրիելյանը: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նշեց, որ բարձր ճնշում ունի և կխոսի նստած: Իր ցուցմունքում Գաբրիելյանը նշեց, որ զինվորական է, կոչումով փոխգնդապետ և որոշել է […]

Արտամարմնային բեղմնավորման գաղտնիքները /տեսանյութ/

«Անպտղության 40 տոկոսը տղամարդկային գործոնի հետ է կապված, իսկ 40 տոկոսը կանանց, 20 տոկոսն էլ համակցված է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ Մարգարիտա Գրիգորյանը: Վերարտադրողական առողջության մասնագետը նշում է, որ կան արտամարմնային բեղմնավորման բացարձակ ցուցումներ: Մանրամասները` տեսանյութում:

Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ եւ ականանետեր, ցավոտ է լինելու. Արցախի ՊԲ (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և <<ՍՊԱՅԿ>> տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես […]

Զինված հարձակում Մյունխենում․ կան վիրավորներ /տեսանյութ/

8 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Մյունխենում՝ Զինված հարձակումի արդյունքում։ Տուժածների մեջ երեխաներ կան։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Հանցագործին ձերբակալել են, նա 33-ամյա գերմանացի է։ Ոստիկաններն արդեն բացառել են ահաբեկչությունն ու կրոնական ու քաղաքական մոտիվները։ Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ին հայտնեց, որ սա ապատեղեկատվություն է։ Մեզ հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ […]

Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ

2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի