29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հրաչը շուլեռ, շան որդի է … Բաբայանը ասաց, որ դա հրթիռ չի, այլ տրուբա». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի  23-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Նշենք, որ այսօրվա դատական նիստում ցուցմունք են տալու երեք ամբաստանյալները՝ Սամվել Բաբայանը, Արմեն Պողոսյանը և Սանասար Գաբրիելյանը:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նշեց, որ բարձր ճնշում ունի և կխոսի նստած: Իր ցուցմունքում Գաբրիելյանը նշեց, որ զինվորական է, կոչումով փոխգնդապետ և որոշել է զենք գնել բանակին նվիրելու համար:

Այդ մասին հայտնել է Արմեն Պողոսյանին, որն էլ հայտնել է, որ Հրաչյա Մայիլյանը կարող է օգնել: Ինքը մինչ այդ Մայիլյանին չի ճանաչել: Գաբրիելյանը հայտնեց, որ Մայիլյանը խոստացել է 50 հազար դոլարով ձեռք բերել «Իգլա» տեսակի հրթիռ: Ինքն էլ որոշել է հրթիռը գնել և նվիրել հայոց բանակին:

Գաբրիելյանը ընդգծեց, որ այդ մասին չի խոսել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Ավելի ուշ միայն խորհրդի համար դիմել է նրան ու ցույց տվել հրթիռը:

«Բաբայանը ասաց, որ դա հրթիռ չի, այլ տրուբա, լոմ ու բանի պետք չէ: Ես էլ Ժորիկին ասեցի էտ մասին: Ասեցի, որ էտ մայմունը՝ Հրաչը խաբումա»,-նշեց Գաբրիելյանը:

Սամվել Բաբայանի շահերի պաշտպանի հարցին, թե Գաբրելյանը գիտեր, որ հրթիռի մնացած մասերը Հրաչյա Մայիլյանի մոտ են, ամբաստանյալը արձագանքեց. «Հրաչը շուլեռ, շան որդի է ու րոպեն մի բան էր խոսում: Ես ինչ իմանայի ինչ խաղա խաղում»:

Հարցին, թե Սամվել Բաբայանի հետ գումարի մասին խոսակցությունը ինչին էր վերաբերվում, Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Ես Սիբիրում տախտակի ցեխ ունեմ ու շտաբի համար ծախսվող գումարները էտ գործից էին գալիս: Դրա մասին ենք խոսել»:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ