Պատվեր չեմ տվել. «Իգլա»-ի գործ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի քննությունը:
Ամբաստանյալին հարց ու պատասխանով քննելուց հետո մեղադրող դատախազը մի շարք հակասություններ արձանագրեց: Նա նախաքննական ցուցմունքի ընթերցումով ի հայտ բերեց հակասությունները:
Դատավորի հարցին, թե ամբաստանյալը Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին պատվիրել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը ամբողջական ձևով, թե ոչ:
Ամբաստանյալ Գաբրիելյանը արձագանքեց. «Ես պատվեր չեմ տվել, ես հետաքրքրվել եմ ու ընդունում եմ, որ սխալ մարդկանցից եմ հետաքրքրվել»:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում: