20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք կկանգնենք Խաչիկ Մանուկյանի դռանը ու թող մեզ էլ տանեն. անվանի մտավորականները զայրացած են/տեսանյութ/

«Ավելի մեծ ամոթ ժամանակի համար, մարդկանց համար չկա, քան Խաչիկ Մանուկյանին զրկել տնից: Պետք է վերացնել այդ տնից վերացնելու կարգը և հարցը լուծել ավելի հանդարտ ու հանգիստ ճանապարհով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ օրերս մի խումբ մտավորականներ Henaran.am-ի միջոցով դիմել էին ՀՀ նախագահին և վարչապետին: Ժամանակակից հայտնի պոետներից՝ Խաչիկ Մանուկյանը դարձել է խաբեության զոհ և կարող է կորցնել տունը:

Խաչիկ Մանուկյանին տունը ազատելու համար մինչև ուրբաթ ժամանակ են տվել:

«Տնից զրկել գրողին, նշանակում է գրչից զրկել, քանի որ նա մի տեղ պետք նստի ու գրի: Օր առաջ պետք է այս թնջուկը լուծել, որ Խաչիկ Մանուկյանը ոչ մի կորուստ չունենա: Եթե ամեն բան հասնի վերջին կետին, ապա մենք մտավորականներս կկանգնենք Խաչիկ Մանուկյանի տան մոտ ու թող գան մեզ էլ տանեն»,-նշեց Դավիթ Գասպարյանը:
«Այսօրվա լավագույն բանաստեղծներից մեկին՝ Խաչիկ Մանուկյանին տնից զրկելը նույնը կլինի, եթե մեր հայկական հողերը վերադարձնեք հակառակորդին: Նույն հարթության վրա եմ դնում կատարվածը»,-նշում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը:

«Խաչիկ Մանուկյանի միակ մեղքը այն է եղել, որ արվեստագետին հատուկ դյուրահավատությամբ վստահել է ինչ-որ մարդկանց, ովքեր այսօր չկան: Ես չեմ ուզում մեղադրել ոչ բանկին, ու ոչ էլ իշխանություններին: Բանկը չի ուզում նախադեպ ստեղծել, քանի որ ՀՀ-ում շատ մարդիկ կան, որ բախվում են այս խնդրին: Ես կոչ եմ անում համապատասխան կառույցներին, որովհետև նրանք կարող են պատմության մեջ մնալ, քանի որ Խաչիկ Մանուկյանը այնքան արժեքավոր ստեղծագործությունների հեղինակ է, որ պատմության մեջ մնալու է: Թող փորձեն բանակցել Խաչիկ Մանուկյանի հետ և փորձեն փոխըմբռնման հասնել:Խաչիկ Մանուկյանի հետ այդ տանը բնակվում են նրա արու զավակները, ովքեր սահմանին արու են եղել ու դա վավերացվել է մեդալներով»,-իր պահանջը ձևակերպեց բանաստեղծ, «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը:

22684844_1429705570483899_1130855604_n

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ