29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սամվել Բաբայանի «մեղքը».մանրամասնում է գործով ամբաստանյալը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է այսօր` հոկտեմբերի 23-ին շարունակվեց «Իգլա»-ի գործով ամբաստանյալների  քննությունը:

Արդեն հայտնել ենք, որ ամբաստանյալ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) իր շահերի պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ հարցերին կպատասխանի միայն իր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ցուցմունքները:

Նշենք, որ «Իգլա»–ի արժեքը  ցուցումունքներում նշվում էր 50 հազար դոլարից մինչեւ 38 հազար դոլարի չափով։  Արմեն Պողոսյանը հայտարարել է, որ հարցաքննության փուլում եկել է այն եզրահանգման, որ Սամվել Բաբայանի համար չէ «Իգլան» բերվել Հայաստան, մինչդեռ  Պողոսյանն իր նախաքննական ցուցմունքում  նշել էր, որ այն Սամվել Բաբայանի համար են ձեռք բերել։

Այսօրվա նիստում Արմեն  Պողոսյանը հակասությունների մասով հրաժարվեց դիրքորոշում չհայտնեց։ 

Նշենք, որ այսօր ցուցմունք պետք է տար նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը , ով միջնորդություն է ներկայացրել կրկին անգամ հետաձգել իր ցուցմունքի օրը, քանի որ ձայնալարերի հետ կապված խնդիր ունի:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ