Հակառակորդը կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի և գյուղերի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննը, հակառակորդը կրակոցներ արձակել է նաեւ գյուղերի ուղղությամբ: «Դրանք աննշան կրակոցներ են, որոնց արդյունքում ոչ ոք չի տուժել»,-ասաց Հովհաննիսյանը: