«Մեր երկրում տիրում է կեղդը». Խանդոյանը՝ դատավորին/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Դատարանում քննարկվեց պաշտպանների բացակայությամբ գործի քննությունը հետաձգելու հարցը: Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ) դիմելով դատարանին ասաց. «Մեր երկրում տիրում է կեղդը ու մենք այս պահին, ոնց որ գտնվենք Բաքվում ու գիլյոտինի առաջ: Սպասում ենք, թե ով է մեր գլխին իջեցնելու գիլյոտինը: Դուք կատարածու եք այստեղ ու ես շատ կուզեի, որ իսկական դատավոր լինեիք»:
Դատավոր Պետրոս Մակյանը Խանդոյանին զգուշացրեց՝ հարգել դատարանը. «Ես բոլորիդ հարգանքով եմ չէ՞ վերաբերվում»,-Խանդոյանին դիմեց դատավորը:
Արայիկ Խանդոյանի խոսքը շարունակեց Պավլիկ Մանուկյանը.«Քիչ առաջ դատախազ Պետրոս Պետրոսյանին ուղղված ինքնաբացարկի մեր միջնորդությունը դուք մերժեցիք ու չեք պատկերացնում, թե դա ինչ վիրավորական էր: Ձեր արածի դիմաց մեր վիրավորանքները ուղղակի շքեղություն են»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:
Ծռերը շատանալու ենՀիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Մանրամասները` տեսանյութում: