17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա խոշտանգումների վայր է.«Սասնա ծռեր»-ի դատ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին  դատավոր Պետրոս  Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը:

Դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին  ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Դատավորը հայտնեց, որ գործով մոտ 40 տուժող կա և պետք է նրանք մասնակցեն դատաքննության գործընթացին:

Դատարանը հայտնեց, որ տուժողների մի մասը ծանուցված չէ դատաքննության մասին:

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ տուժողներին պետք է պատշած ծանուցեն, որովհետև դա չի խոսում արդար դատաքննության ընթացքի մասին:

Պաշտպանը դատավորին հայտնեց, որ պատրաստվում է հանդես գալ երկու միջնորդությամբ: Մեկը, որ գործից առանձնացված մասերը միացվեն և երկրորդը, որ դատական նիստերը կայացվեն մեկ այլ դահլիճում. «Թեկուզ անձրևի տակ, քանի որ այս դահլիճում ծեծել են ամբաստանյալներին: Սա խոշտանգումների վայր է »,-ընդգծեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ