16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Այլևս ոչ ոք իրավունք չունի ոչինչ ասել համասեռականներին. սա հեղաշրջման պլան է

Քրեական օրենսգրքի նախատեսված փոփոխություններով՝ ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները՝ միասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ-շքերթները խոչընդոտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը։ Նա նշեց, որ 197-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել խտրականության կիրառման համար։ Թվարկված է ինչ հիմքով խտրականության […]

Էս կարգի տղերքին , որ դատապարտում են իմ սրտով չի. Սեֆիլյանի գործով վկա/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվող  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր շարունակվող դատական դիստում այսօր ցուցմունք տվեց  Հովհաննես Մինասյանը: Մինասյանը նշեց, որ ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին և նա իր համար ազգի հերոս է: Ինքը համակիր է եղել Սեֆիլյանի և մյուսների գաղափարներին և վստահ է, որ նրանք խաղաղ ցույցերի միջոցով ուզում էին ազատվել ռեժիմից: Դատարանի հարցին, […]

Գևորգ Սաֆարյանին զրկեցին

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվող  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր շարունակվող դատական նիստի սկզբում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը գրություն է հղել դատարանին հայտնելով, որ վատառողջ է և չի կարող մասնակցել դատավարությանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատեց, որ Տիգրան Եգորյանը միտումնավոր շարունակ փորձում է տապալել դատական նիստերը: Դատավորը հայտնեց, որ […]

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան դպրոցների դասագրքերն անվճար դարձնելու համար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:   Մասնավորապես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում […]

Արցախի քրեակատարողական հիմնարկից դատապարտյալը փախուստի է դիմել

Նոյեմբերի 2-ին ժամը 16։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված¸ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը։ Արցախի ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև, հաստավուն ունքերով և սև աչքերով։ Հագին եղել […]

Խոշոր ավտովթար. BMW-ն վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Երեկ ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 19։20-ի Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղի բնակիչ՝ 22-ամյա Խաչատուր Մանուչարյանը իր վարած BMW մակնիշի QQ 046 MM համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին […]

Մյուս տարվա համար նոր դեսպանատներ բացել չեն պլանավորում. թանկ հաճույք է

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե արդյոք բյուջեով նախատեսվում է 2018թ-ին նոր դեսպանատներ կամ հյուպատոսություններ բացել: «Ես շարունակում եմ մնալ իմ մշտական համոզմանը, որ Ջավախքում անհրաժեշտ է առանձին հայաստանյան հյուպատոսություն բացել և այդ ուղղությամբ Վրաստանի իշխանության հետ գործուն աշխատանքներ տանել»,-ասաց նա: […]

Կրակոցների ժամանակ գյուղացիները հավաքվել են ընտրյալ համայնքապետի կողքին. Չինարիում անհանգիստ են

«Տավուշի մարզի նախկին Շամշադինի տարաշծաշրջանը միանում է Բերդին, այսինքն՝ 16-17 գյուղական համայնք կմիանան Բերդ քաղաքային համայնքին: 17 համայնքները կվերանվանվեն բնակավայրի, որտեղ կլինեն ներկայացուցիչներ: Սա իհարկե անհանգստացրել է մարդկանց, նոր բան է և մարդիկ դժվարությամբ են ընդունում: Հաստիքներ կկրճատվեն ու նաև մենք սահմանային համայնքներ ենք ու գյուղացիները չեն պատկերացնում ոնց է լինելու»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

Ի՞նչ են հայտնաբերել «Զինված խմբի» գործով ամբաստանյալների տնից.հրապարակվել է ցուցակը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: Նշենք, որ դատարանը հետազոտվում է ործում առկա ապացույցները: Այսօր դատարանը հրապարակեց  հրապարակեց ամբաստանյալների բնակարաններից խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի ցանկը:  Ամբաստանյալներից Հրանտ Վարդանյանի բնակարանից խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, որն առգրավվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում […]

Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը

Այս գիշեր ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը. Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ վերջինս գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել,  շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցից առաջ Էդուարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի