18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատարանի դիրքորոշումը քաղաքական է. Անդրիաս Ղուկասյանը մանրամասնեց

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր`  ինքնաբացարկի միջնորդություն է  հայտնել  նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանին:

Կարեն Մեժլումյանը նշել է , որ դատավորը կողմնակալ է, հանդես է գալիս մեղադրական կողմից: Պաշտպանի նշում է, որ դատավորի կողմնակալությունն ավելի ակնհայտ երեւաց անցած դատական նիստին` գործով վկա Գեղամ Սահակյանի հարցաքննության ժամանակ: Նրա խոսքով, վկան ունի պարանոյիդ անձնային խանգարում եւ պաշտպանական կողմի հարցերը` վկայի հոգեկան անառողջությունը բացահայտելուն ուղղված, դատավորը անթույլատրելի է համարել, որն էլ մեկ անգամ եւս ապացուցում է, որ դատարանն անաչառ չէ:

Անդրիաս Ղուկասյանը  միացել է  պաշտպանի միջնորդությանը: Նա նշել է, որ Գեղամ Սահակյանի ցուցմունքը քաղաքական նշանակություն ունի. «Տվյալ գործով յոթ մեղադրյալներն ազատության մեջ են, իսկ ինձ անազատության մեջ են պահում: ՄԻջազգային կառույցների հարցին նախաքննական մարմինը պատասխանել է` կան ապացույցներ, որի հիման վրա ինձ անազատության մեջ են պահում: Այդ ապացույցը Գեղամ Սահակյանի ցուցմունքն է:

Գեղամ Սահակայնը մեկ տարի առաջ մեկ այլ ցուցմունք է տվել, որը փաստերի հետ ոչ մի կապ չունի, նա նաեւ աղավաղված եւ ամբողջությամբ այլ ցուցմունք ներկայացրեց դատարանում: Դատարանը ոչինչ չարեց նրա ցուցմունքների ճշմարտացիությունը, հկասությունը պարզելու: Դատարանի դիրքորոշումը քաղաքական է և ում ձեռք չի տալիս այս հանգամանքները պարզելու, իհարկե, իշխանություններին, իսկ դատարանն այդպես է գործում»:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ