05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ուզում են դայակներին բերել հարկային դաշտ». պետությունը պատրաստ է փոխհատուցել դայակների աշխատավարձի կեսը

Անձը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի կազմակերպման համար, որպես գործատու, կարող է աշխատանքի վերցնել դայակի, ում աշխատավարձի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է) կփոխհատուցի պետությունը: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այս նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:

Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: «Հիմա եթե դայակին վերցնում ենք երեխայի խնամքի համար, մենք ասում ենք՝ դայակի աշխատավարձի հիսուն տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է, կփոխհատուցի պետությունը»,-բացատրեց նախարարը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն, նկատեց. «Պարզվում է՝ այս օրենքը ոչ թե մայրերին օգնելու համար է, այլ դայակներին հարկային դաշտ բերելու համար»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ