15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Եթե Ադրբեջանն իմանար, 5 րոպե առաջ կհարձակվեր. հրամանատար

«Եթե Ադրբեջանը իմանար, որ իր սպառազինությամբ կարող է տարածքներ վերցնել, ապա 5 րոպե շուտ կհարձակվեր: Ինչքան էլ, որ ազերիները  ամպագոռգոռ արտահայտություններ հնչեցնեն, ինչքան էլ, որ խոսեն իրենց սպառազինությունից` իրական չէ: Իրենք կատու են ու իրենց սպառազինությունը օգտագործող չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ): […]

Ահաբեկչություն Նյու Յորքի կենտրոնում․ կա 8 զոհ /ֆոտո, տեսանյութ/

Նյու Յորքում՝ Մանհեթենում, բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ, ինչից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել մարդկանց վրա։ Արդյունքում կա 8 զոհ եւ առնվազն 15 վիրավոր։ Ականատեսները պատմել են, որ տղամարդը մարդկանց մեջ մխրճվելիս գոռացել է «Ալլահ Աքբար»։ Ոստիկաններին հաջողվել է վիրավորել հանցագործին ու ձերբակալել նրան։ Այժմ նա հիվանդանոցում է։ Ավելի ուշ պարզվել […]

ՌԴ-ում Հայաստանի քաղաքացին կրակել է մի տղամարդու վրա

Ռուսաստանի Նաբերեժնիե Ժելնի քաղաքի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղացի մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրում է kznlive.ru-ն։ Պարզվել է, որ տղամարդու վրա կրակել է այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացին։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան: Հայտնի է դարձել, որ 2 ընկերախումբ ռեստորանից դուրս են եկել փողոց ծխելու: Այնտեղ մի տեղացի պատահաբար ուսով դիպել է տղամարդուն: […]

Մահացել է Ալեքսանդր Գրիգորյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո, ժամեր առաջ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին: Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ.–ի օգոստոսի 20–ին, Բաքվում։ Խորհրդային եւ հայ թատերական գործիչ էր, բեմադրիչ եւ ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու […]

Մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 432 երեխա՝ 259 տղա, 173 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36768 քաղաքացի:

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 482.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.53 դրամ (աճել է 2.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.58 դրամ (աճել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել […]

«Դուք ապահովում եք գավառական թամադայի գործունեությունը». «Կանազ» կենտրոնը՝ Հրանտ Թոխատյանին

Երեւանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստին Արաբկիրի մշակութային կենտրոն համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը 10 տարով տրամադրվել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին, որը պատկանում է դերասան Հրանտ Թոխատյանին, Արամ Թոխատյանին եւ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանին : Կենտրոնի մշակութային գործունեություն եւ վերանորոգման ծրագիրը ավագանու նիստին ներկայացրել է  դերասան Հրանտ Թոխատյանը: Նահայտնել է , որ թեեւ «Կանազ» մշակութային կենտրոնի […]

Տարբերությունը 200 միլիոն դոլար է. տնտեսագետ/տեսանյութ/

«Նոր բյուջեն շատ քիչ է տարբերվում 2017 թվականի բյուջեից, միայն 200 միլիոն դոլարի չափ մուտքերի մասն է ավելացել»,-այսօր՝ հոկտեմբերի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանը:  Մակարյանը բյուջեի նոր նախագիծը համեմատել է 2017թվականի ուղղությունների և ծախսերի հետ և նկատում է, որ մի քանի ոլորտներում դրանք […]

Մի անգամ թռար վրիցս, երկրորդն էլ չեմ ների. մանկապարտեզի ողբերգության հեղինակի հրապարակումը

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա տղա երեխային ժամեր շարունակ պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը դեպքից  3 օր առաջ ֆեյսբուքի հանրագրում հրապարակել է հեռախոսային նամակագրության դրվանգներ:  Արգամ Հովիկյանի նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանն է ով «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է:     

Հարկային եկամուտների աճ է նախատեսվում

2018 թվականին նախատեսվում է հարկային եկամուտների 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի ցուցանիշը 9.9 տոկոսով գերազանցում է. ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  քննարկմանը հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ Նախորդ 9 ամիսներին ՊԵԿ-ը հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ է գրանցել։ «Այս աճը վերաբերում է այն աճին, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի