06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովում «թեժ» իրավիճակ. Հրապարակ

«ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի նախկին կառավարիչ Էրիկ Մինասյանը, որը սեպտեմբերին ազատվեց պաշտոնից, քանի որ ԱԺ-ում չարաշահումներ եւ յուրացումներ էին հայտնաբերվել, օրերս կազատվի նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին պաշտոններին հրաժեշտ տվեցին նաեւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ: ԱԺ նոր ղեկավարությունը նախկին վատնումներին վերջ տալու համար լիմիտներ է սահմանել թե՛ հեռախոսային խոսակցությունների, թե՛ ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի համար։

Օրինակ՝ ԱԺ փոխնախագահներն ամսական ընդամենը 50 հազար դրամի կարող են խոսել բյուջեի հաշվին, ԱԺ նախագահին օրական 20 լիտր բենզին է հատկացվելու։ Ի դեպ, աշխատակազմի օպտիմալացման արդյունքում ԱԺ նախագահը նախկին 22 խորհրդականների փոխարեն ներկայումս բյուջեից վարձատրվող 3 խորհրդական ունի՝ Վրեժ Գասպարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ Արմեն Հարությունյանը, որի կենսագրության մանրամասներն ԱԺ հանրային կապերի վարչությունը չհաղորդեց մեզ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ