28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կայուն դպրոցական սնունդը» հավելումներո՞վ է. Շիրակի մարզում դադարեցվում է ծրագիրը

Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի  շրջանակում ՀՀ բոլոր մարզերի / Երևանը ծրագրում ներառված չէ/ տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:

Պարենի վեց՝  ոսպի, բրինձի, հնդկաձավարի, մակարոնի, ձեթի տեսակներով դպրոցներում պատրաստում էին տարբեր  ճաշատեսակներ ու ամեն օր  տարրական օղակի աշակերտները օգտվում էին այս սնունդից: 7 տարիների ընթացքում  տրամադրվել է 35 միլիոն դոլար:  

  Հայաստանի 4 մարզերում՝ Տավուշում, Արագածոտնում, Արարատում և Վայոց Ձորում ՄԱԿ_ի Պարենի ծրագիրը դադարեցվել է ու  դպրոցական սնունդ տրամադրում է ՀՀ կառավարության ֆինասավորմամբ:

<<Դպրոցական կայուն սնունդ ծրագրի կայունությունը ապահովելու համար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սկիզբ է դնում միջազգային դրամաշնորհների միջոցով, հետագայում, ծրագիրը աստիճանաբար փոխանցվում է պետությանը` դառնալով ազգային ծրագիր: Խորհրդային ժամանակներից տարրական դպրոցում սնունդը եղել է: 2010 թվականից ծրագիրը վերսկսվեց, հիմա հաջող փորձը կա ու արդեն փոխանցվում է կառավարությանը: Այս տարի նախատեսվում է, որ ՄԱԿ-ի Պարենի ծրագրից հետո ազգային ծրագրին կմիանա նաև Շիրակի մարզը: 151 դպրոցներ կընդգրկվեն ծրագրում, 14,000 երեխա կստանա սնունդ>>, -ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:

Այս ընթացքում դպրոցի տնօրենները, խոհարաները վերապատրաստվում են, որ  նոր անցում կատարեն  դպրոցական սնունդի այլ տեսակին, որը թույլ կտա օգտագործել ավելի տարատեսակ սնունդ:

<<Հիմա բյուջեից տրամադրվելու է 140 դրամ: Շատ մեծ ներդրումը պետք է ունենան թե ծնողները, թե համայնքի ղեկավարները, դպրոցի ղեկավարությունը: Այս ծրագիրը տնտեսական կոմպոնենտը ունի, բայց առաջին հերթին կրթական կարիքին է ուղղված, առողջապահական կոմպոնենտն է շատ մեծ,  մենք պետք է զերծ պահենք երեխաներին  արհեստական ըմպելիքներից ու ուտելիքներից>>, – նշեց Բագրատ Եսայանը:

Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե   արդյոք դեռ  դպրոցական սննունդում օգտագործվում է սննդային տարբեր հավելումներ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բաժնի պետ Եսայի Նիկոյանը, պատասխանեց, որ երկու տարի է չի օգտագործվում:

<<Իսկ մինչ այդ հարստացված է եղել սնունդը, ինչը միայն եղել է օգտակար երեխաների համար>>,- նշեց Եսայի Նիկոյանը  հավատացնելով, որ  դա օգտակար է:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ