28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Զենքերի ցուցակը 25 տարվա վաղեմություն ունի. ի՞նչ են առգրավել ՀԽ գրասենյակներից

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունկվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը:

Մեղադրողը շարունկում է հրապարակվել  «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների բնակարանների եւ մարզային գրասենյակների խուզարկությունների արձանագրությունները:

Ըստ արձանագրությունների՝ խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել են թերթիկներ, թռուցիկներ,  ծրարներ, նամակներ, թղթադրամներ, դեղեր և այլն:

 

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ու Հակոբ Ենոքյանի հրապարակած արձանագրությունների համաձայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ նրանց գրասենյակներից առգրավվել են նաեւ տետրեր, դրոշակներ, ջերմաչափ, տարբեր տեսակի դեղորայք, պաստառներ,լուցկի և այլ իրեր:

Գյումրիի գրասենյակից օրինակ առգրավվել են կերակրի սոդա, ծխախոտի տուփեր, ներարկիչ, «պիպետկա»:

Այսօր հրապարակվեց նաեւ «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարված խուզարկության արձանագրությունը: Հայտնաբերված երկու ցուցակներ՝ մարդկանց եւ զենքերի, նույնպես ներառված են մեղադրանքում:

«Արձանագրության մեջ նշված է, որ այս զենքերի ցուցակը 25 տարվա վաղեմություն ունի, բայց դուք դրել եք այն մեղադրանքի հիմքում: 25 տարվա առաջվա ցուցակն ի՞նչ կապ ունի այս գործի հետ»,- հայտարարեց Սեֆիլյանի պաշտպան  Տիգրան Հայրապետյանը:

 

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ