31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Վճռաբեկ բողոքով պահանջում եմ արդարացնել Խանդոյանին կամ բեկանել գործը» .մանրամասներ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը` Արարատ Խանդոյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արա Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կալանավորվել է 2016թ. հուլիսի 21-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առիթով:  Պաշտպանի խոսքով` Արարատ Խանդոյանը […]

«Սասնա ծռերի» 3 անդամները դատաքննության ժամանակ վատացան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստի ընդմիջման ժամանակ 3 ամբաստանյալների համար հրավիրվել է «Շտապօգնության» ծառայություն: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանըհայտարարեց, որ ընդմիջման ընթացքում «Շտապօգնության » ծառայություն է հրավիրվել Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, եւ Արայիկ Խանդոյանի համար, չափվել է նրանց զարկերակային ճնշումը եւ տրամադրվել է անհրաժեշտ […]

Ես սա թույլ չեմ տա` ուզում եք մեզ գնդակահարեք.Ապարանցի Պավլիկը ըմբոստացավ ու «թուրք» անվանեց դատախազին/տեսանյութ/

«Սասնա ծռերի» անդամները շարունակում են պայքարել ընդդեմ` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի  գործով  այսօրվա նիստի ժամանակ  «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը կրկին անգամ հանդես եկավ հայտարարությամբ. «Այլևս չեմ ասելու հարգելի դատարան, քանի որ մեզ ծաղրում եք: Ես սա թույլ չեմ տա` ուզում […]

Կարգադրիչները «սրիկա» են անվանել քաղաքացուն. լարված իրավիճակ «Սասնա ծռերի» դատին/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի  գործով նիստը ընթանում է լարված մթնոլորտում: «Սասնա ծռերի» աջակից  Ստելլա Աղաջանյանը շարունակ բարձրաձայն արտահայտություններ էր անում ու կարգադրիչներից մեկը նրան` «սրիկա» անվանեց, որից հետո Աղաջանյանը դուրս եկավ ափերից և սկսեց գոռգոռալ: Դատական կարգադրիչները նրան ստիպողաբար  հանեցին նիստերի դահլիճից: Ստելա Աղաջանյանի վերարկուն ու պայուսակը մնաց դահլիճում:  […]

«ՔԿՀ-ից էլ չեմ գալու, ուզում եք ինձ պատին դեմ տվեք` գյուլեք». Դեդին լռեցնել չհաջողվեց

«Բոլոր օրենքները շրջանցում եք, այսօր հանրային պաշտպանին բերել, զոռով փաթաթում եք վզներիս, ես ՔԿՀ-ից էլ չեմ գալու, ինչի՞ համար պարոն նախագահող»,-այսօր` հունվարի 30-ին «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ): Նշենք, որ այս գործով անցնում են 11 ամբաստանյալ` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան […]

«Մայրապետյանը բացահայտ քցում ա մարդկանց». «Սասնա ծռերի» անդամի տունը օտարելու որոշում կա/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց, որ   գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից: Փաստաբանը իր գրությամբ հայտնում է, որ   կառավարության 2013թ. որոշմամբ՝ Տերյան 23 հասցեի շենքի բնակարանները ճանաչվել են գերակա շահ եւ ենթակա […]

«Եթե ինձ անվանեք ամբաստանյալ, ապա ես Ձեզ կանվանեմ դատական կատարածու».Արամ Մանուկյանը՝ դատավորին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատական նիստը լարված մթնոլորտում մեկնարկեց: Ամբաստանյալները պահանջում են գործի վարույթից հեռացնել հանրային պաշտպաններին: Դատավորը նշում է, որ հանրային պաշտպանները զուգահեռ պաշտպանություն են իրականացնում և չի հեռացնելու  նրանց գործի վարույթից: «Ինչո՞ւ եք պարտադրում իմ հարգարժան կոլեգաներին նստել այս […]

Արցախում դպրոցի տնօրենը յուրացումնե՞ր է արել ու աշխատանքից ազատել ահազանգող ուսուցչին. սկանդալ Դրախտաձորում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր համայնքի միջակարգ դպրոցի տնօրենը կարող է աշխատանքային պայմանագիր կնքել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցչի հետ ու հետո նույն ուսուցչին ազատելաշխատանքից  պատճառաբանելով` թյուրիմացություն է եղել: Աշխարհագրության և ինֆորմատիկայի արդեն նախկին ուսուցիչ Կարեն Շիրինյանը հայտարարում է`  դպրոցի տնօրենը ուսումնական հաստատությանը պատկանող գույքն իր տուն է տարել: Ուսուցիչը, ով իրեն հայրենասեր մարդ է  համարում, […]

Հատկապես ապրիլին սոցիալական բունտ հնարավոր է

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը գտնում է, որ սոցիալական բունտի հանրավորություն միշտ էլ կա, մանավանդ այս ճգնաժամի պայմաններում: «Երբ որ երգ գներն են բարձրացնում, և հարկերն են բարձրանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե «Ելքի» ակցիաներնն ընդդեմ թանկացման կարող են արդյոք հանգեցնել սոցիալական բունտի: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին  «Ելքը» երթ էր կազմակերպել ընդդեմ թանկացման, մյուս ակցիան […]

Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից. հայտնի է փոխարինողի անունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի հրամանգրով Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է. «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ. Արթուր Օսիկյանին ազատել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված