«Սասնա ծռերի» 3 անդամները դատաքննության ժամանակ վատացան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստի ընդմիջման ժամանակ 3 ամբաստանյալների համար հրավիրվել է «Շտապօգնության» ծառայություն:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանըհայտարարեց, որ ընդմիջման ընթացքում «Շտապօգնության » ծառայություն է հրավիրվել Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, եւ Արայիկ Խանդոյանի համար, չափվել է նրանց զարկերակային ճնշումը եւ տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք:
Նշենք, որ այս պահին գործով մեղադրողն ընթերցում է գործում առկա ապացույցները,որից հետո պաշտպանները հանդես կգան հայտարարություններով:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը: