«Վճռաբեկ բողոքով պահանջում եմ արդարացնել Խանդոյանին կամ բեկանել գործը» .մանրամասներ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը` Արարատ Խանդոյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արա Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կալանավորվել է 2016թ. հուլիսի 21-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առիթով:
Պաշտպանի խոսքով` Արարատ Խանդոյանը այդ օրերին ապօրինի կալանավորվել և ենթարկվել է քաղաքական հետապնդման:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանը վճռել է ամբաստանյալ Արարատ Խանդոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում և դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:
Առաջի ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանը ներակայցրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Երևան Քաղաքի կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ հունիսի 27-ի դատավճիռը թողնել անփոփոխ, ամբաստանյալ Ա.խանդոյանի և պաշտպան Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը մերժել:
Ինչպես Առաջի ատյանի դատարանում այնպես էլ վերաքննիչ դատարանում տեղի են ունեցել մի շարք դատավարական խախտումներ, դատարանները Ա.Խանդոյանի նկատմամբ արդարադատություն հրաժարվել են իրականացնել:
Պաշտպանի խոսքերով դատարանի կողմից մեղադրանքի հիմքում դրված ապացույցները որևէ կապ չունեն իր պաշտպանյալի հետ, քանի որ քրեական գործով վերը նշված ոստիկանության ծառայող-վկաներից և 42 տուժողներից ոչ մեկը թե´ նախաքննության փուլում և թե դատարանում ցուցմունք տալու ժամանակ չի մատնանշել, որ Արարատ Խանդոյանն իրենց նկատմամբ բռնություն է գործադրել կամ հարվածներ հասցրել:
Մասնավորապես վճռաբեկ բողոքում նշվել է, որ կոպտորեն խախտվել է Ա.Խանդոյանի արդար դատաքննության իրավունքը, դատարանները սահմանափակել են իրենց կողմից ներկայացվող վկաներին դատարան կանչելու իրավունքը, ապացույց հետազոտելու իրավունքը, արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով փորձել են հիմնավորել վերջինիս մեղքը:
Վճռաբեկ բողոքում նշվել է, որ սույն գործով անձիք քննիչի սենյակում վկան են դարձել, որը օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց է, սակայն դա նույնպես դրվել է վերջինիս մեղադրանքի հիմքում:
Պաշտպանը նշել է նաև, որ դատարանները խախտել են և իրավական գնահատական չեն տվել այն, փաստին որ դեպքի օրը Օրենքի խախտմամբ կիրառված հատուկ միջոցների անթույլատրելիությունը, որի արդյունքում խախտել է ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածը:
Ոստիկանությունը ձախողեց նաև ցուցարարների հատուկ միջոցների կիրառման մասին տեղեկացնելու պարտականության կատարումը: Որին վերաքննիչ դատարան անդրադարձ չի կատարել և իրավական գնահատական չի արժանացրել:
Վճռաբեկ դատարանից պաշտպանը խնդրել է, որ Ա.Խանդոյանի նկատմամաբ կայացնի Արդարացման դատական ակտ, կամ բեկանի գործը՝ ուղարկի առաջի ատյանի դատարան նոր քննության:
Հիշեցնենք, որ Ա.Խանդոյանի ապօրինի կալանքի տակ պահելու երեք գործերը այս պահին գտնվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և ընդունվել են վարույթ: