26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես սա թույլ չեմ տա` ուզում եք մեզ գնդակահարեք.Ապարանցի Պավլիկը ըմբոստացավ ու «թուրք» անվանեց դատախազին/տեսանյութ/

«Սասնա ծռերի» անդամները շարունակում են պայքարել ընդդեմ` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի  գործով  այսօրվա նիստի ժամանակ  «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը կրկին անգամ հանդես եկավ հայտարարությամբ. «Այլևս չեմ ասելու հարգելի դատարան, քանի որ մեզ ծաղրում եք: Ես սա թույլ չեմ տա` ուզում եք մեզ գնդակահարեք: Որքան ժամանակ է չեմ կարողանում քնել: Երազիս գալիս են Աբաջյանը, Ուրֆանյանը և  Սլոյանը ու գոռում, որ հանդուրժում եմ այս  մեղադրողին… »,-բարկացավ  Պավլիկ Մանուկյանը:

Մեսրոպ Մակյանը նշեց, որ Մանուկյանը վիրավորում է դատախազին:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը Պետրոս Պետրոսյանին համեմատեց Քեմալ Աթաթուրքի հետ:

Նախագահող դատավորը  զգուշացրեց, որ եթե Մանուկյանը նույն կերպ շարունակի, կհեռացվի նիստերի դահլիճից երկար ժամանակով:

Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և  Էդվարդ Գրիգորյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ