21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից. հայտնի է փոխարինողի անունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի հրամանգրով Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է.

«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ.

Արթուր Օսիկյանին ազատել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

Նշենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալն էր՝ արդարադատության գեներալ-մայոր:

Ըստ մամուլի տեղեկությունները, Արթուր Օսիկյանը վերադառնալու է ոստիկանականհամակարգ եւ նշանակվելու է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ