12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Բարձր բղավելով չի արտահայտվում կուսակցության ռեյտինգը. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  կարծում է, որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կհաղթի, օբյեկտիվ է: «Հայասանի Հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Շուտով կլինեն Գյումրիում եւ Վանաձորում ընտրություններ եւ այդ մեր սիրելի դահլիճում բարձր տոնով հայտարարություններ անողների կուսակցությունը կտեսնենք՝ քանի հոգի նրանց […]

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը միասեռական է․ նրա կնոջ հայտարարությունը

Հայաստանից Ադրբեջան փախած «ակտիվիստ» Վահան Մարտիրոսյանը միասեռական է։ Այդ մասին հայտարարել է նրա կինը` Կարինա Գասպարյանը, ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում, գրում է novostikavkaza.com-ը: Կարինա Գասպարյանը հայտարարել է, որ իր ամուսինը նույնասեռական է, եւ ինքը միայն հանուն երեխաների է մնացել կողքին: «Ես վախենում եմ նույնիսկ երեխաներիս նրա հետ թողնել»,-ասել է Մարտիրոսյանի կինը: Կինը նշել է, որ իր ամուսինը, գտնվելով Ադրբեջանում, […]

Ես այստեղ ո՛չ որպես կին եմ հանդես գալիս, ո՛չ էլ` տղամարդ. ես քաղաքական գործիչ եմ. Փոստանջյան

ԱԺ-ն  մեկնարկել է իր աշխատանքները: Գործադիրն այսօր շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության ԸՕ-ում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում շեշտեց՝ այժմ խորհրդարանը քննարկում է ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը, իսկ հարձակումը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի գարնանը: «Այս ծրագիրը տապալելու համար պետք է լինենք […]

Մի քանի ծանր հիվանդությամբ տառապող Տիգրանին տանում են բանակ. Ահազանգ/վիդեո/

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի  բնակիչ 19 ամյա Տիգրան Մկրտչյանը մի տեսակ մեղավոր, մի տեսակ անզոր աչքերով փորձում է բացատրել, որ ինքը ծառայել չի կարող: «Թող բուժեն՝ գնամ ծառայեմ: Ես տան մեջ փայտով եմ քայլում: Անգամ բժշկի գնալու փող չունենք: Ես չգիտեմ՝ պապան ասում ա, որ չեմ կարա  ծառայեմ: Ես գիտեմ, որ լավ լինեմ՝ կծառայեմ»,-Henaran.am-ի թղթակցի […]

«Եթե Հանրապետականը պարտվի, ես քաղաքականությունում անելիք չեմ ունենա».Սերժ Սարգսյան /վիդեո/

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում: «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, նա ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլեւս չի ունենա, ապա ծիծաղով բացառում դրա հնարավորությունը։ «Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլեւս քաղաքականության մեջ անելու», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է նախագահը։ Լրագրողի ճշտող հարցի՞ն, […]

Եթե վաղը անձրև գա մեծ ողբերգություն կլինի. սողանքից տուժած գյուղացիները տագնապահար են

«Ակնկալիք կա, որ սողաքային գոտի է, որ նորից կարող է կրկնվել, վերևի տները, ներքևի տները ևս սողանքները կտանեն: Վնասի ծավալը այնքան մեծ է, որ դժվար է վերակագնել: Հիմա փորձում ենք ճանապարհների հարցը լուծել, որ «Շտապօգնությունը» կարողանա մոտենալ տուժածներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Շահումյան գյուղի գյուղապետ Էդիկ Մանուկյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունիսի 27-ին ժամը 10.42-ին տեղեկատվություն […]

Ակտիվիստներից մեկը քաշքշեց Բագրատյանին, հետո ջուր լցրեց նրա վրա /վիդեո/

Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ի դիմաց տասնյակ քաղաքացիներ են հավաքվել և պահանջում են չեղարկել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ  պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրան սուլոցներով չդիմավորեցին: Վերջինս շեշտեց՝ ինքը ևս  դեմ է հանաձայնագրի ընդունմանը, սակայն, ակտիվիստներից մեկը մեղադրանքներ հնչեցրեց Բագրատյանի հասցեին, քաշքշեց […]

Իմ տպավորությամբ՝ որևէ քաղաքական ենթատեքստ չկա. Շարմազանովը՝ Սեֆիլյանի ձեռբակալության մասին

«Հայաստանում քաղաքական բանտարկյալների ժամանակներն անցել են», – ԱԺ-ում լօրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ նշելով՝  Ժիրայր Սեֆիլյանն, արձագանքելով Սերժ Սարգսյանի խոսքին, հայտարարել էր, որ պատրաստ է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցված 800 հեկտար տարածքը հետ վերցնել և հարցին, թե ձերբակալության և հարց է առաջանում,  այս հայտարարության մեջ տրամաբանական կապ […]

Ակտիվիստները սպառնում են ԱԺ-ի դիմաց նստացույց անել

Աժ-ում մեկնարկել է արտահերթ քառօրյան: Օրակարգում ներառվել է  նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Սույն համաձայնագրի չեղարկման պահանաջով  ԱԺ-ի դիմաց տասնյակ քաղաքացիներ էին  հավաքվել, ովքեր  սպառնում էին նստացույց անել: «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության անդամները պնդեցին՝  համաձայնագրի հաստատումը պարզապես հանցագործություն […]

Օդաչուները պատրաստ են «զոհաբերության» /վիդեո/

Նախկին օդաչուները շարունակում են բողոքել և Կառավարությունից պահանջել իրենց հասանելիք վճարները: Նախկին օդաչու Ջիվան Ալավերդյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց .« 2004 թվականին «Հայկական ավիաուղիներ»  կազմակերպությունը  պետության որոշմամբ ճանաչվեց սնանկ և բոլոր թռիչքները տրվեցին «Արմավիա» ընկերությանը: Ըստ օրենքի, եթե կազմակերպությունը ճանաչվում է սնանկ մեր նպաստները պետք է տրվեին պետբյուջեյից»: Շարունակելով խոսքը նախկին օդաչուն նշեց,  որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված