Մի քանի ծանր հիվանդությամբ տառապող Տիգրանին տանում են բանակ. Ահազանգ/վիդեո/
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչ 19 ամյա Տիգրան Մկրտչյանը մի տեսակ մեղավոր, մի տեսակ անզոր աչքերով փորձում է բացատրել, որ ինքը ծառայել չի կարող:
«Թող բուժեն՝ գնամ ծառայեմ: Ես տան մեջ փայտով եմ քայլում: Անգամ բժշկի գնալու փող չունենք: Ես չգիտեմ՝ պապան ասում ա, որ չեմ կարա ծառայեմ: Ես գիտեմ, որ լավ լինեմ՝ կծառայեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրանը:
Տիգրանի հայրը՝ Մհեր Մկրտչյանը տեղեկացրեց, որ որդին մի քանի հիվանդությամբ է տառապում ու այդ թվում հոգեկան շեղումներ ունի.«Ամբողջ կյանքում կոշիկ չի հագել, ոտքերը սկսած անոթներից ուռած են, բնածին արատով, բշտիկներով: Էսքան քայլեց՝ եկանք քաղաք ու հիմա մի քանի օր կպառկի»:
Բան այն է, որ Արմավիրի զինկոմիսարիատը զորակոչել է հիվանդ տղային և քանի որ վերջինս չի ներկայացել հոր փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել դասալքության համար:
Մինչ հայրը թվում էր Տիգրանի հիվանդություները նա գլուխը կախ նստած էր, ավելի ուշ ասաց, որ իրեն շատ վատ է զգում:
«Մինչև հիմա իմ երեխեն պասպորտ էլ չունի: Ամբողջ օրը տունը պառկած է: Նրա առաջին բուժզննման ժամանակ արձանագրել են, որ մեջքի խնդիրներ ունի և հոգեկան շեղումներ: Սաղ կյանքում կոշիկ չի հագել, հիմա ասում են՝ կգնաս բանակ կամ կդատվես 3-4 տարով»,-ասաց հայրը:
Մհեր Մկրտչյանը նշեց, որ իրենք ամաչել են տղային բժշկի տանել ու հաշմանդամության համար կարգ սահմանել:
«18 տարի փթած դոմիկում ենք ապրել, նոր 4 պատ եմ սարքել: Տիգրանից բացի 2 աղջիկ էլ ունեմ»,-ասաց Մհեր Մկրտչյանը և հավելեց, որ եթե նման վիճակով տղային բանակ տանեն, ապա ինքը պատրաստ կլինի ծայրահեղ քայլերի:
Մանրամասները՝ տեսանյութում: