Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում. Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հռոմի պապը ստորագրել են համատեղ հռչակագիր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում հունիսի 26-ին տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի համատեղ հռչակագիրը Սուրբ Էջմիածնում. «Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին […]