15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օդաչուները պատրաստ են «զոհաբերության» /վիդեո/

Նախկին օդաչուները շարունակում են բողոքել և Կառավարությունից պահանջել իրենց հասանելիք վճարները:

Նախկին օդաչու Ջիվան Ալավերդյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց .« 2004 թվականին «Հայկական ավիաուղիներ»  կազմակերպությունը  պետության որոշմամբ ճանաչվեց սնանկ և բոլոր թռիչքները տրվեցին «Արմավիա» ընկերությանը: Ըստ օրենքի, եթե կազմակերպությունը ճանաչվում է սնանկ մեր նպաստները պետք է տրվեին պետբյուջեյից»:

Շարունակելով խոսքը նախկին օդաչուն նշեց,  որ 10 տարի է արդեն որ ոչ մի գումար չեն ստանում:

Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են նաև Արծվիկ Մինասյանի հետ և առաջարկել` իրենց 10 տարվա պարտքը, որը ահռելի գումար է կազմում, նվիրաբերել Արցախի բանակին միայն այն պայմանով, որ գոնե այսուհետ տրվեն նպաստները:

Մանրամասները տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ