Իմ տպավորությամբ՝ որևէ քաղաքական ենթատեքստ չկա. Շարմազանովը՝ Սեֆիլյանի ձեռբակալության մասին
«Հայաստանում քաղաքական բանտարկյալների ժամանակներն անցել են», – ԱԺ-ում լօրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ նշելով՝ Ժիրայր Սեֆիլյանն, արձագանքելով Սերժ Սարգսյանի խոսքին, հայտարարել էր, որ պատրաստ է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցված 800 հեկտար տարածքը հետ վերցնել և հարցին, թե ձերբակալության և հարց է առաջանում, այս հայտարարության մեջ տրամաբանական կապ չկա՞:
Արձագանքելով այս դիտարկմանը՝ Շարմազանովն ասաց. «Բոլորին էլ կհորդորեմ ցանկացած իրավական խնդրում հետևել հետաքննությանը և ամեն ինչ չկապել քաղաքական գործունեության հետ: Ես չեմ կարծում, որ միայն Ժիրայր Սեֆիլյանն է, որ Հայաստանում հայրենասեր է և ցանկանում է գնալ, պաշտպանել այն: Ես շատ բարձր եմ գնահատում բոլոր այն մարդկանց ծառայությունները, ովքեր ծառայել են, ծառայում են և դեռ կծառայեն իրենց հայրենիքում, բայց այս հարցում իմ տպավորությամբ՝ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Ի վերջո, կլինի բաց դատավարություն և վստահենք դատավարությանը»: