Եթե վաղը անձրև գա մեծ ողբերգություն կլինի. սողանքից տուժած գյուղացիները տագնապահար են
«Ակնկալիք կա, որ սողաքային գոտի է, որ նորից կարող է կրկնվել, վերևի տները, ներքևի տները ևս սողանքները կտանեն: Վնասի ծավալը այնքան մեծ է, որ դժվար է վերակագնել: Հիմա փորձում ենք ճանապարհների հարցը լուծել, որ «Շտապօգնությունը» կարողանա մոտենալ տուժածներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Շահումյան գյուղի գյուղապետ Էդիկ Մանուկյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունիսի 27-ին ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում:
«Ասում են վաղը անձրև է սպասվում, որը մեզ համար ողբերգություն է, չի բացառվում, որ նորից սողանք լինի: Աստված չանի սողանք եղավ, էս անգամ վերևի տները լրիվ կփլուզվեն, իսկ եթե նման բան լինի փլուզված վերևի տները ամբողջությամբ նեքևի տները կքնադեն»,-պարզաբանեց համայնքի ղեկավարը: