20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. Սպիտակ արջի ցնցող հաղթանակը /վիդեո/
20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը: Առաջինը Արմեն Նազարյանն է, որը օլիմպիական ոսկին նվաճեց 1996 թվականին` Ատլանտայում : Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել […]