28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրականում ո՞վ է Հրաչ Աբգարյանը. էջմիածինցիները մանրամասնում են

«Հրաչ Աբգարյանն Էջմիածնի քաղաքապետ է աշխատել 2002-2005 թվականներին: Նա աչքի է ընկել նրանով, որ քաղաքում ոչ մի աշխատանք չի կատարվել իր օրոք: Նա վաճառել է մանկապարտեզներ, թանգարաններ, մշակույթի օջախներ, ստացված հարստությունն էլ ձեւակերպել է հարսի անունով: Մանկապարտեզները նա վաճառել է իր մտերիմներին՝ Ճոյտին, օրինակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ` անդրադառնալով Էջմիածին քաղաքում սպասվող առաջիկա ընտրություններին և նախկին քաղաքապետի հայտարարություներին ասաց էջմիածինցի Արմեն Սանոսյանը:

Սանոսյանի խոսքով` Աբգարյանը վաճառել է քաղաքապետարանի նաեւ գույքը՝ ավտոմեքենաներ, մարզադաշտ եւ այլն.

«Հարյուրավոր միլիոնների այդ գումարները, սակայն, բյուջեից անհետացել են, եւ նա 2005-ի նոյեմբերի 1-ին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը հանձնել է 5-6 ամսվա աշխատավարձի պարտքով, 8-9 ամսվա հարկայինի եւ սոցվճարի պարտքերով, պարտքերով էլցանցին, ԱրմենՏել-ին եւ այլն»,-ընդգծեց Սանոսյանը:

Henaran.am-ը զրուցեց նաև մի քանի էջմիածինցիների հետ , որոնք նշեցին, որ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը պաշտոնավարումն սկսել է մինուս հարյուր միլիոնից:

Էջմիածինցիները սիրում և գնահատում են գործող քաղաքապետին և նրա հասցեին հնչող ցանկացած բացասական միտք վիրավորանք են համարում:

«Նա կարողացել է վճարել Աբգարյանի կուտակած պարտքերը, վերականգնել է քաղաքապետարանի ավտոպարկը: Այսօր արդեն մոտ 15 միավոր ժամանակակից տեխնիկայով որակյալ աղբահանություն է կատարվում Էջմիածնում: Քաղաքը մաքուր է, կատարվում են բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ: Ամենուր խաղահրապարակներ են, քաղաքի բոլոր փողոցները լուսավոր են: Ակտիվ է քաղաքի մշակույթը, սպորտը: Հանրապետությունում ճգնաժամի պայմաններում անգամ Էջմիածնում կապիտալ շինարարության լուրջ աշխատանքներ են կատարվում՝ հիմնանորոգվել են Մշակույթի տունը, երաժշտական դպրոցները, գեղարվեստի դպրոցը, մանկապարտեզներ, տեղադրվում են հուշարձաններ»,-եզրափակեց Արմեն Սանոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ