28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. Սպիտակ արջի ցնցող հաղթանակը /վիդեո/

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը: Առաջինը Արմեն Նազարյանն է, որը օլիմպիական ոսկին նվաճեց 1996 թվականին` Ատլանտայում :

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

Առաջին մրցափուլն անցում էր հավասար պայքարում: Միջնամասում կուբացուն պարտեր նստեցրին, իսկ Արթուր Ալեքսանյանը կատարեց 2 միավորանոց գլորում: Հայ ըմբիշը մինչեւ ընդմիջում պահպանեց 2 միավորի առավելությունը:

Երկրորդ մրցափուլում Արթուրին զգուշացրին պասիվության համար եւ պարտեր նստեցրին, բայց մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ արդեն կուբացին հայտնվեց ծնկած դիրքում: Արթուր Ալեքսանյանը վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթեց 3:0 հաշվով: 

Այս գոտեմարտով Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն ավարտվեց: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հայտարարեց , որ հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած զինվորին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին: Արթուր Ալեքսանյանի հագին  էր ապրիլյան պատերազմում հերոսացած, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով վերնաշապիկ:

«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարեւորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել եւ դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին եւ պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,- Ալեքսանյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ