18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դուգինի հայտարարությունը քաղաքական կարճատեսություն է.Արտաշես Գեղամյանը զայրացած է

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սուր քննադատության է ենթարկել «Ցարգրադ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Դուգինին, «Դուգինի դիրեկտիվը» հեղինակային ծրագրի ընթացքում հնչեցված հայտարարությունների համար:

Այս մասին հաղորդում է arminfo.am լրատվական կայքը:

Ըստ Գեղամյանի, իր ծրագրում Դուգինը հանդես է եկել վիճելի և հակասող փաստարկներով, կապված ղարաբաղյան հակամարտության և այդ գործընթացին տարածաշրջանային երկրների և համաշխարհային տերությունների ներգրավվածության կապակցությամբ: Նա անընդունելի է համարոմ ծրագրի հեղինակի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանի մեծ աշխարհաքաղաքականոթյունը թելադրում է Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքի անհրաժեշտությունը: «Նա ներողամտորեն հանգստացնում է հայկական և իրանական կողմերին, խոսելով այն մասին, որ չի բացառում նաև Մոսկվա-Երևան, կամ նույնիսկ Երևան-Թեհրան առանցքները: Իր այդքան առատաձեռն և հանգստացնող հայտարարությունների համար քաղաքագետին նույնիսկ շնորհակալության հայտնելու ցանկություն է առաջանում, որ նա իր այդ համարձակ հայտարարության մեջ չի հայտարարում ՀԱՊԿ-ի ցրման մասին (որի փոխարեն նա տեսնում է Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը), և մանավանդ չի հայտարարում ԵԱՏՄ, կամ, օրինակ, ԲՐԻԿՍ-ի վերաձևավորման մասին, բարց չէ որ կարող էր»,-ընդգծել է Գեղամյանը:

Պատգամավորն իր զայրույթն է արտահայտում, որ ծրագրի ընթացքում Դուգինը «նշել է» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սխալները: «Խոսելով մեր ոչ-ընկերների կողմից «Սարգսյանի քաղաքականության որոշակի սխալներն օգտագործելու մասին, Դուգինը, հավանաբար, ենթադրում է Սարգսյանի ոչ մոդայիկ և սկզբունքային հավատարմությունն իր դաշնային պարտավորություններին, հատկապես միջազգային կազմակերպություններում: Վերցնենք թեկուզ քավեարկությունը ԵԱՀԿ ԽՎ հոբելյանական նստաշրջանում»,-հայտարարել է պատգամավորը, հիշեցնելով, որ նստաշրջանին մասնակցած 56 երկրներից միայն հայկական պատվիրակությունը քվեարկեց Ռուսաստանի համար ոչ ձեռնտու Հելսինկյան Հռչակագրին «դեմ»: «Լիովին տեղին եմ համարում նշել նաև, որ Մոսկվա-Բաքու-Անկարա ենթադրվող առանցքի անդամների ներկայացուցիչները, նկատի ունեմ թուրքական և ադրբեջանական պատվիրակություններին, առանց դեմքներին որևէ հուզմունքի արտահայտության «կողմ» քվեարկեցին Հռչակագրի ընդունմանը, ինչպես նաև Ղրիմի «անեքսիայի» հետ կապված հակառուսական բանաձևին»,-հիշեցնում է Գեղամյանը, հավելելով, որ նման իրավիճակ էր տիրում նաև ԵԱՀԿ ԽՎ կողմից Թբիլիսյան Հռչակագրի ընդունման ժամանակ:

Գեղամյանը գտնում է նաև, որ Դուգինի կշտամբանքներում, որ Հայաստանն իբր ձգտում է հասնել այն բանին, որպեսզի «մեծ տերությունը գնա կրտսեր գործընկերոջ քմահաճույքով», ինչ-որ անհամապատասխանություն կա: «Ես ինչ-որ չեմ հիշում, որ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղերում գործընկերների միջև լինեն ինչ-որ ավագի և կրտսերի տարբերակումներ, կամ նշված լինեն այդ հարգելի կազմակերպությունների որևէ անդամ-երկրների արտոնությունները: Սխալ է կատարում Ալեքսանդր Գելյեվիչը նաև այն ժամանակ, երբ պնդում է. «Բայց Ռուսաստանը, որպես մեծ կոնտինենտալ տերություն, ունի գլոբալ շահեր, որոնք, բնականաբար, չունեն հայերը»: Կուզենայի հիշեցնել պրոֆեսորին, որ եթե պատմական ճակատագրի բերումով ներկայումս Հայաստանում ապրում է 3 մլն.հայ, ապա հայկական սփյուռքի ընդհանուր թիվը կազմում է 7-8 մլն.մարդ: Հետևաբար, Հայաստանն ունի ամենագլոբալ շահերը, որոնք սահմանում, ավելին, թելադրում են մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական կանոնները»,-ընդգծել է քաղաքական գործիչը: Նա նաև գտնում է, որ Հայաստանի ղեկավարության սկզբունքային դիրքորոշումն արտաքին քաղաքականությունում պարզ է, երբեք արտաքին քաղաքականոթյունը չկառուցել մեծ տերություններին դեմ, այլ հակառակը, ձգտել գտնել և խորացնել ընդհանուր շահերը պետությունների և ժողովուրդների միջև, որոնք համահունչ են հայկական հնագույն քրիստոնեական քաղաքակրթական ավանդույթներին:

Գեղամյանը որպես քաղաքական կարճատեսություն է որակել նաև Դուգինի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է համաձայնվի «Լովրովի պլանի» հետ, Բաքվին փոխանցելով 5 շրջանները, դրա դիմաց չպահանջելով շատ բարձր և անիրատեսական գին: Սակայն, ըստ Գեղամյանի, նա անտեսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտը, որը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հեղինակավոր ձևաչափը: «Դուգինն ու նրա նմանները, հայկական կողմին արված իրենց վերջնագրային պահանջներով, ըստ էության,  ի չիք են դարձնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սկզբունքային դիրքորոշումը, որ Ռուսաստանը չի փորձում Հայաստանի և Ադրբեջանի վզին փաթաթել ինչ-որ պատրաստի տարբերակներ: Հավանաբար Դուգինը, հնչեցնելով այս պրոբլեմի վերաբերյալ իր հատուկ կարծիքը, դեռ չի հասցրել ծանոթանալ ռուսական ղեկավարության կոշտ դիրքորոշմանն այս հարցում, ինչի արդյունքում էլ ծնվում է նրա վերը նշված անպատասխանատու հայտարարությունը»,-ընդգծել է պատգամավորը, հիշեցնելով Պուտինի հայտարարությունը, որ փոխզիջումները նախատեսում են օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում`տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև:

Ամփոփելով, պատգամավորը նշել է, որ դատելով «Դուգինի դիրեկտիվը» ծրագրի երկու հաղորդումներից, կարելի է առանց տատանումների պնդել, որ դրանք գործիք են ՀԱՊԿ և ԵԱՏՄ գծով մերձակա դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականոթյունը վարկաբեկելու համար:

Մանրամասները` այստեղ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ