29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Գագիկ Մկրտչյանի 6 ամյա որդին անհայր մնաց…

«Այսօր հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան: Գագիկ Մկրտչյանը ոստիկանության […]

Արարատի մարզի անհետ կորած բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 61-ամյա Հենրիկ Աղեկյանը սահմանը հատել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: Կապրիելյանի խոսքով, Կարմիր խաչը որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տրամադրել:

Մահացել է ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը

Այսօր  մահացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում ենթարկվել է չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր […]

«Սա Հայաստանն է մենք այստեղ ենք ուրիշ տեղ գնալու չունենք»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, սիրված ու ճանաչված դերասան Արմեն Էլբակյանը ֆեյսբուքում գրառել է. «Թուրքը 7վիլաեթ հող պիտի հանձնի մեզ էլ չեմ ասու մ ազրները իսկ մենք հանձնելիք չունենք պահպանելու ու շենացնելու խնդիր ունենք ստի կեղծիքի դեմ ելնելու խնդիր ունենք սա Հայաստանն է մենք այստեղ ենք ուրիշ տեղ գնալու չունենք ուրիշ Հայրեններ չունենք…»  

Երեւանում 36-ամյա տղամարդն 9-րդ հարկից ընկել է մեքենայի վրա եւ ողջ մնացել.արտակարգ դեպք

Երեւանում օգոստոսի 13–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. 36-ամյա երիտասարդը շենքի 9-րդ հարկից ընկել է բակում կայանած մեքենաներից մեկի վրա, նրան անմիջապես տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից տեղեկացանք,  որ Կարեն Միքայելյանը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Իրավապահ մարմիններն այժմ պարզում են կատարվածի հանգամանքները։

Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ԱԻՆ-ը զգուշացնում է

Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:   Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝  Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչը չի կարող անում սպանել քեզ՝ ուժեղացնում է. ձախլիկները հավաստում են

Այսօր իմ տոնն է: Ես ձախլիկ եմ: Այս տոնին հասել եմ երկար մաքառելուց հետո: Չեմ մոռանում, թե ինչպես էին խորհրդային տարիներին տարրական դասարանում մատերիս քանոնով խփում, որ աջ ձեռքով գրեմ: Այդ ամենն ինձ թրծեց: Այդ պայքարում ես կոփվեցի: Հիմա ես գրում եմ թե աջ ձեռքով, թե ձախ ձեռքով: Ճիշտ է ասված. «Ինչը չի կարող անում […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այս գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 37 անգամ: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Սեդրակ Նազարյանը կալանավորվեց եւ դատարանից անմիջապես տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվեց: Նման որոշում է կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Սեդրակ Նազարյանը դատարանից անմիջապես տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով […]

«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նա հրաժարվել է ցուցմունք տալ

Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին, ով հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի