21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միհրան Հարությունյանը տապալեց ադրբեջանցի Չունաևին. կատարյալ հաղթանակ

Միհրան Հարությունյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:

Երրորդ գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնի մրցակիցն էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը, որը պարտվեց 0:4 հաշվով:

Առաջին մրցափուլում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը գերազանց պաշտպանվեց եւ միավոր չտվեց մրցակցին: Առաջին մրցափուլի վերջում պարտեր նստեցրին նաեւ Չունաեւին, եւ Հարությունյանը վաստակեց 4 միավոր, եթեւ 16 վայրկյան ուներ հնարքի համար:

Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշին դարձյալ պարտեր նստեցրին, բայց այս անգամ եւս նա շանս չտվեց մրցակցին եւ արագ ոտքի կանգնեց: Միհրան Հարությունյանը դիմացավ մինչեւ վերջ եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի սերբ Դավոր Շտեպանեկը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ