Թուրքական լոլիկը մտնում է Հայաստան, վրան գրվում է made in Armenia
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդրանում բյուջեի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց լոլիկի արտահանման խնդրից: «Ուզում եմ անդրադառնամ լոլիկի էպոպեային: Մի ժամ առաջ էլ հանդիպել եմ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանին: Նա ինձ ասաց, որ 2015 թվականին հազար տոննայից ավել արտահանում չի եղել ՀՀ-ից, բայց վիճակագրությամբ դրանից 40 անգամ ավելի լոլիկ է արտահանվել […]