18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Պիտի նաև միանային, միացա՞ն. Լոռու մարզպետն ՝ ավագանու ընդդիմադիրներին

Վաղը՝  նոյեմբերի 5-ին, Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, սակայն ընդդիմադիր 3 կուսակցությունները՝ ԲՀԿ-ը, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը», որ միավորվել էին իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու շուրջ, սակայն չկարողացան դա անել, հայտարարել են, որ բոյկոտելու են ավագանու նիստերը: Քաղաքապետի երդմնակալության արարողությունը ևս ուղեկցվեց այս ուժերի […]

Գոնե հույս

Ադրբեջանում կտրուկ՝ մոտ երկու անգամ նվազել է բանանի գինը՝ 2.5-3 մանաթից հասնելով 1.2-1.5 մանաթի, դրամով արտահայտած՝ 850-ից նվազել Է 420 դրամ, իսկ ահա մեր երկրում, բանանի գինն այդպես էլ չի իջնում․ բոլորը գիտեն՝ խնդիրը մոնոպոլիան է։ Նույն իրավիճակը բենզինի ներկրման ու վաճառքի ոլորտում է առկա․ հարևան Վրաստանում բենզինը անհամեմատ էժան է, քան մեր երկրում։ Անդրադառնալով […]

Խոշոր վթար Եղվարդում. կա 7 վիրավոր

Նոյեմբերի 3-ին, ժամը 23.51-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու թիվ 108/2 հասցեում գտնվող «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հանգամանքներում բախվել են «Mercedes E320» մակնիշի 91 UF 091 պ/հ (վարորդ` […]

«Եթե վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրի, չզարմանաք» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ   Շարմազանովն ընդգծեց՝ նիստի  ընթացքում ՀՀԿ-ականները քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական, ՀՀԿ-ի հերթական համագումարին առնչվող կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ կատարելուն վերաբերող հարցեր, անդրադարձել են նաեւ ԱԺ-ում ընթացող 2017 թվականի պետբյուջեի […]

Ազգային հերոսի հորաքրոջ որդին և զինվորը` կգիշերի Գործադիր մարմնի շենքի դիմաց

ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ որդին և նրա զինվորը՝ Սարգիս Ղազարյանը այս գիշերը կլուսացնի Կառավարության շենքի մոտ։ Ինչպես արդեն հայտնել ենք Սարգիս Ղազարյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին  վաղ առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարել և «արդարադատություն» պահանջելով կանգնել է Գործադիր մարմնի շենքի դիմաց։ «Ցուրտը ու քաղցը ինձ չի վախեցնում՝ հատուկ ջոկատի զինվոր եմ։ Առողջություն ու կյանք […]

Կրճատումներ պետական ապարատում

Հայաստանի ԱԻՆ-ն ավարտել է իր ստորաբաժանումներից մեկի լուծարման գործընթացը: ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում գործընթացի ֆինանսական հարցերի ավարտի մասին որոշում է ընդունվել: «Արտակարգ իրավիճակների ոլորտում ծրագրերի իրականացման գրասենյակի» համար հատկացված 22.5 մլն դրամ միջոցներից առաջարկվել է վճարել աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած գումարը պետբյուջե ուղղել: Երկու այլ որոշումներով առաջարկվել է լուծարել Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ […]

Կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլարի վարկ է վերցնում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև՝ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով: Վարկը տրվում է 22 տարի մարման ժամկետով, որից արտոնյալը` 15 տարի: Ծրագրի նպատակն է վերակառուցել և […]

«Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանին ներկայացնելուց հետո անդրադարձավ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարություններին, թե ֆուտբոլին վերաբերող հարցերը պետք է լրջորեն քննարկել: Ռուբեն Հայրապետյանը նշեց՝  Հրաչյա Ռոստոմյանը «անկապ» խոսում է. «Սպորտի նախարարը, որ խոսում է անկապ, ֆուտբոլը սենց, ֆուտբոլը… ֆուտբոլը տենց չի ա՛յ ժողովուրդ ջան»,- […]

Ես վաշխառու չեմ. ազատամարտիկը հացադուլ սկսեց /վիդեո/

ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօրվանից անժամկետ հացադուլ  է հայտարարել ազատամարտիկ, Սարգիս Ղազարյանը: Ազատամարտիկի մտադրության մասին ավելի վաղ հայտնել էինք:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Ղազարյանը  նշեց, որ իր հույսը կապել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան  հանիրավի դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով: […]

Մեկ ամսվա ընթացքում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր օրինագիծ

«Մեկ ամսվա ընթացքում Արդարադատության նախարարությունը պետք է ներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր օրինագիծ», այսօր՝ նոյեմբերի 3-ի  Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց  վարչապետ Կարեն Կարապետյանը, համապատասխան հանձնարարությունը տալով արդարադատության նախարարին։ Նրա խոսքով մասնավորապես պետք է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հարցերով հանձնաժողովի լիազորությունները ՝ սահմանելով նաեւ կոռուպցիայի կանխման հարցերով գործառույթներ։ Իրավապահ մարմինները պետք է ամեն տարի ներկայացնեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի