26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրի, չզարմանաք» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ   Շարմազանովն ընդգծեց՝ նիստի  ընթացքում ՀՀԿ-ականները քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական, ՀՀԿ-ի հերթական համագումարին առնչվող կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ կատարելուն վերաբերող հարցեր, անդրադարձել են նաեւ ԱԺ-ում ընթացող 2017 թվականի պետբյուջեի քննարկումներին:

«Նախորդ անգամ ես ասեցի, որ մենք կիրականացնենք եւ ԳՄ-ին կառաջարկվի ծրագրային փոփոխություններ կատարել կանոնադրությունում: Այդ փաթեթը վերջնական տեսքի չի բերվել, առաջարկությունները քննարկվել են եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավարտական տեսքի կբերենք ստացած առաջարկությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝  շեշտելով՝  կուսակցության ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ են լինելու մարդու իրավունքներին վերաբերող դրույթներում:

Լրագրողների հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրե՞լ է, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Դիմում չի գրել այս պահին, ես ասել եմ, եթե գրի, մի զարմացեք, եթե չգրի, մի զարմացեք»:

Անդրադառնալով նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ հերթական համագումարի հրավիրյալներին՝
Շարմազանովն  ասաց, որ քաղաքական ուժերին հրավիրելու համար դեռ ժամանակ ունեն, իսկ ընդդիմադիրներին չեն հրավիրելու, քանի որ նախկինում էլ ՀՀԿ-ի համագումարին ընդդիմադիրներ չեն հրավիրվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ