18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Կարո՞ղ են ստվերը կրճատել

«30 կարող  է լինել, 40 կարող է լինել, գնահատել մի քիչ դժվար է, տարբեր մեթոդաբանություններ կան, բայց այնուամենայնիվ միշտ կա այսպիսի հասկացություն՝ միշտ կա ստվեր, ու դրա ուղղությամբ տարվում է աշխատանք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդհանրապես հնարավորություն կա Հայաստանում՝ ստվերը վերացնելու համար: Տնտեսագետի խոսքով՝ խնդիրը ստվերի չափն է, նույն հաջողությամբ կարելի […]

Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր. Սերժ Սարգսյան /վիդեո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել համաժողովի մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը և կանայք» […]

Հույսով հավատով սպասում եմ տղայիս․ցնցող պատմություն /վիդեո/

30 ամյա Արա Խաչատրյանը տանից դուրս է եկել ընկերների հետ ու այլևս չի վերադարձել: Արդեն 5 տարի մայրը սպասում է որդու վերադարձին։ Հավատում է, որ Արան կգա ու իր մորը միայնակ չի թողնի։ «Իմ աչքի առջև իմ երեխային տարել են, մինչև առ այսօր ոչ մի նորություն չկա։ Իր ընկերներն են տարել. Կարեն Գրիգորյան, Արսեն Մկրտչյան, […]

25 ամյա Լենան համաձայնել էր սուրոգատ մայր դառնալ, բայց անակնկալ եղավ․․․/վիդեո/

25-ամյա Լենա Հարությունյանը այդպես էլ չկարողացավ վայելել առաջնեկի ծնվելու բերկրանքը։ Նորածին որդուն նրանից վերցրեց կենսաբանական հայրը: Լենա Հարությունյանը համաձայնել էր դառնալ սուրոգատ մայր։ Նրա փոխանցմամբ՝ Ամերիկայում բնակվող Կարեն Հարությունյանի հետ նա պայմանավորվածություն ուներ: Հղիության ընթացքում պարզել է, որ օգտագործվել է Լենայի ձվաբջիջը: Նախնական պայմանավորվածության ժամանակ Լենան պնդել է, որ ոչ մի կապ չի ուզում ունենալ […]

«Իմ նախկին ամուսինը սպանեց մայրիկիս, սպանեց նաև ինձ ու հայրիկիս․․․»․ կացնահարված Թագուհին մանրամասնում է /վիդեո/

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը երազում է մեծացնել երեխային։ Թագուհին չի ուզում , որ իր փոքրիկը կրկնակի սթրեսի ենթարկվի։ «Իմ նախկին ամուսինը սպանեց մայրիկիս, սպանեց նաևինձ ու հայրիկիս․․․»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երիտասարդ կինը, որը արդեն անցել է ցավի և պայքարի ճանապարհը և երազում է առողջ երեխա մեծացնելու մասին։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը […]

Մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու, բայց դրան պետք է մասնակցի յուրաքանչյուրը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և […]

Արմեն Մուրադյանն ընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը այսօր կայացած Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում  միաձայն ընտրվել է ռեկտորի պաշտոնակատար: Ավելի ուշ կհայտարարվի նոր մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Արմեն Մուրադյանը փոխարինելու է Միքայել Նարիմանյանին։

«Նախարարության մեջ չկա Ռուզաննա Խաչատրյանի կամ Լեւոն Ալթունյանի սենյակ» /վիդեո/

Այսօչ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասաց՝  պետպատվերի համակարգը հետվճարային դարձնելու վարչապետի հանձնարարականի մասին դեռ որոշում չի կայացրել: «Միգուցե բացարձակապես այս մոդելին նաեւ չանդրադառնանք եւ նպատակահարմար չգտնենք»,-ասաց նա: Նախարարը շեշտեց՝ պետպատվերով բուժման դեպքում այսուհետ գումարը, այսպես ասած,  «կհետեւի» հաճախորդին, ինչը ենթադրում է, որ հիվանդը կընտրի հիվանդանոցը, որտեղ ցանկանում է բուժում անցնել, […]

«Ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել»

Այսօր ԱԺ-ում  պատգամավոր Վահե Հովհաննիսյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում   անդրադարձավ առողջապահության ոլորտում առկա կարևորագույն մի խնդրի.  ՀՀ քաղաքացիներն ուռուցքային հիվանդությունները բուժելու համար գնում են արտերկիր, մեծ գումարներ ծախսում՝ հետաքրքրվելով՝ ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել: «Համամիտ եմ Ձեզ հետ, բայց առանց համապատասխան ֆինանսական բազիսի, խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում […]

Պատերազմը չի ավարտվել. Էդուարդ Շարմազանով/վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 4-ին մեկնարկեց «Ազգ, պետություն, հայրենիք, պետականության գաղափարը» երկրորդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են հյուրեր 4 երկրներից և այն նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին: Գիտաժողովին բացման արարաղության ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Էդուարդ Շարմազանովը: «Հայ ժողովրդի պատմությունը, եթե բնութագրենք այն ոչ այլ ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի