11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հույսով հավատով սպասում եմ տղայիս․ցնցող պատմություն /վիդեո/

30 ամյա Արա Խաչատրյանը տանից դուրս է եկել ընկերների հետ ու այլևս չի վերադարձել: Արդեն 5 տարի մայրը սպասում է որդու վերադարձին։ Հավատում է, որ Արան կգա ու իր մորը միայնակ չի թողնի։

«Իմ աչքի առջև իմ երեխային տարել են, մինչև առ այսօր ոչ մի նորություն չկա։ Իր ընկերներն են տարել. Կարեն Գրիգորյան, Արսեն Մկրտչյան, Արտավազդ Հարությունյան և Վիկտոր Հայրապետյանը։ Աղաչում եմ օգնեք ինձ, իմ տղան պետք է պահի իր մորը, դռնեդուռ եմ ընկել, եկեղեցում եմ քնում, սպասում եմ․․․»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  պատմեց Էմմա Հարությունյանը։

Տիկին Էմման ընդգծում է, որ Կարեն Գրիգորյանը որդու ամենամոտ ընկերն է եղել. «Արային ասեց՝  Արա, կգա՞ս քայլենք: Տղաս ինձ տեղեկացրեց, որ 10 րոպեյով դուրս է գալիս:  10 րոպեն դարձավ 5 տարի»։

Էմմա Հարությունյանը Կապանից Երևան է գալիս հույսով․«Վարչապետը կօգնի»,-ասում է։

Կառավարության մոտ նա դիմեց փոխվարչապետ  Վաչե Գաբրիելյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ