Դե հղիների մոտ այդ ժամանակահատվածում հաճախասրտությունը նորմալ երեւույթ է. ինչի՞ց է մահացել ծննդկանը
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ա շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատավարությունը: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի սրտաբան Անուշ Թադեւոսյանը դատարանին պատմեց, որ 2015թ. հուլիսի 27-ին Մերի Մարգարյանին հետազոտել է, քանի որ սրտի աշխատատանքը արագ է եղել: «Բժշկուհի Շուշանիկ Բախշյանը զանգեց, ասաց, որ չուշանամ, որովհետեւ հղի ունի, որին պետք է հետազոտել: […]