27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեմբոն ծայրահեղ ծանր վիճակում է. օգնություն է անհրաժեշտ

Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) առողջական լուրջ խնդիրներ ունի:

Այս մասին ահազանգում են ազատամարտիկների ընկերները և  դուստրը Ալյոնա Ստեփանյանը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում դուստրը՝ Ալյոնա Ստեփանյանը նշեց, որ հորը անհրաժեշտ է սրտի շտապ վիրահատություն, որի համար նախատեսված ` 2.000.000 մլն դրամը ընտանիքը չունի:

«Հայրս շատ ծանր վիճակում է, այժմ գտնվում է Էջմիածնի հիվանդանոցում: Բժիշկները անգամ տեղափոխել չեն թույլատրում»,-ասաց Ալյոնա Ստեփանյանը:

Ազատամարտիկին օգնելու համար բանկում հաշվեհամար է բացվել: Ընտանիքը և ընկերները հույս ունեն, որ նրա կյանքը կփրկվի:

59 ամյա Ստեփան Ստեփանյանը երեք երեխա ունի: Նա հայտնի է նաև իր հեղինակային կատարումներով:

Նշենք, որ Ռեմբո մականունը Ստփանյանը ստացել է Արցախի պատերազմի ժամանակ, երբ հրացանով թշնամու ուղղաթիռ է խոցել:

Ազատամարտիկին օգնելու համար բանկում հաշվեհամար է բացվել.

EUR -16 600 0412 38 60 145

USD-16 600 0412 38 60 101

AMD-16 600 0412 38 60 100

14962332_1797470520492449_1720147388_n14971188_1797470450492456_1512963986_n14958689_1797470680492433_655695626_n 14958689_1797470680492433_655695626_n

12717661_1690516931187809_5556258485653988803_n 14956605_652994718216122_2034138999131094133_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ