14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե Կարապետյանի մոտ ոչինչ չստացվի…

Ինչպես հայտնել ենք, երեկ  լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո իր պաշտոնավարման հարցին, նշել է՝ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին, ապա շեշտել է՝ ինքը չի երազել լինել վարչապետ, սակայն մտահոգ է տնտեսության ապագայի համար:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այստեղ խնդիրն այն է, թե վարչապետ Կարապետյանի կառավարությունն ինչ հաջողությունների կհասնի: Բոլորս գիտենք՝ ՀՀ տնտեսության վիճակն իսկապես վատ է: Կարապետյանն իր դեմ պայման է դրել՝ կայունացնել մեր երկրի տնտեսական վիճակը:  Եթե Կարեն Կարապետյանը կարողանա մեր երկրի տնտեսությունն այս ծանր վիճակից հանել, ապա կկարողանա բարձր պաշտոն ստանալ: Իսկ եթե նրա մոտ ոչինչ չստացվի, պարզ է՝ ՀՀԿ-ն էլ խնդրի առաջ կկանգնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ այդ կուսակցությանը մարդիկ չեն ուզենա ձայն տալ: Այնպես որ, առայժմ ինքս էլ կոռեկտ չեմ համարում հստակ պատասխան տալ այս հարցին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ