27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալ Ավետիսյանի կողքին 5 հազար ազատամարտիկ կկանգնի /վիդեո/

«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն»  հասարակական կազմակերպության  5 հազար անդամները ողջունում են  գեներալ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը:

Այս մասին Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց   «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն»   ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը:

Միքայելյանը ընդգծում է, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հարգված է՝ հայոց բանակի զինվորների և ազատամարտիկների կողմից:

«Ինքը միշտ կանգնած է բանակի հասարակ զինվորի կողքին և նաև զատամարտիկի կողքին: Նա ճիշտ է ասել, որ պետք է զգոն լինենք: Մի մոռացեք Ալիևի հայտարարությունների մասին, սակայն մեր զինվորը միշտ կանգնած է իր տեղում և հետ է շպրտում բոլոր տեսակի դիվերսիաները»,-ընդգծեց Միքայելյանը:

Նշենք, որ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն երեկ՝ նոյեմբերի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքելով այս հայտարարությանը նշել, է, որ հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ