27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դե հղիների մոտ այդ ժամանակահատվածում հաճախասրտությունը նորմալ երեւույթ է. ինչի՞ց է մահացել ծննդկանը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ա շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատավարությունը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի սրտաբան Անուշ Թադեւոսյանը  դատարանին պատմեց, որ 2015թ. հուլիսի 27-ին Մերի Մարգարյանին հետազոտել է, քանի որ սրտի  աշխատատանքը արագ է եղել:

«Բժշկուհի Շուշանիկ Բախշյանը զանգեց, ասաց, որ չուշանամ, որովհետեւ հղի ունի, որին պետք է հետազոտել: Ես եկել եմ, էլեկտրասրտագրություն արել, նորմալ էր ամեն ինչ: Դե հղիների մոտ այդ ժամանակահատվածում  հաճախասրտությունը նորմալ երեւույթ է»,- ընդգծեց սրտաբանը:

Սրտաբանը նաեւ Մերի Մարգարյանի թոքերն է հետազոտել, սակայն որեւէ շեղում չի հայտնաբերել:

Դատավորը որոշել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ են եղել: Սրտաբանը հայտնել էր, որ ծննդկանի թոքերում կոշտացում է եղել:

Թադեւոսյանը պարզաբանում է, որ ցանկացած վիրուսի դեպքում կոշտացում հնարավոր է, բայց դա թոքաբորբ չէ:

Ցուցմունք է տվել նաև  նյարդաբան Գայանե Խաչատրյանը, որը ծննդկանի մոտ ախտորոշել էր արյան զեղում, ինչի հետեւանքով էլ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Այն երեւույթները, որոնք ես տեսել եմ, ենթադրել եմ, որ արյունազեղում է»,-դատարանում ասել է նյարդաբանը:

Նշենք, որ ծննդկանի մոտ արյան զեղումը չի հաստատվել:

Այսօր շարունակում են ցուցմունք են տալ Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Հիշեցնենք, որ ծննդկանի և  նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ