15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խաղի կանոն է փոխվել, խաղի կանոնը ես եմ ֆիքսում. ՊԵԿ

«Պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում գույքագրի, ներկայացնի, եթե կա ստվեր, ես պետք է տեղը իմանամ, շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, երկար ժամանակ պետք չէ: Այդ կարճ ժամանակից հետո պետք է պայքար իրացվի, և ես պայքարելու եմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչքան ժամանակ է պետք ստվերի դեմ պայքարելու համար:

Մեկ այլ հարցի, թե ինչու է անհրաժեշտ եղել երկար ժամանակ, որպեսզի նա համոզվի դառնալ ՊԵԿ նախագահ, ինչի մասին մամուլն էր գրել, ինչին վարչապետն էլ անդրադարձավ, նա արձագանքեց, թե նման բան չկա:

ՊԵԿ-ում կատարվող կադրային փոփոխությունների վերաբերյալ նա նկատեց. «Իմ մարդկանցով է համալրվում թիմը, համալրվում են պրոֆեսիոնալ մարդկանցով, և էլի են կատարվելու: Այն մարդիկ, ովքեր իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, լքելու են»: Դիտարկմանը, թե նախկինները պրոֆեսիոնալ չէին, նա ասաց. «Բան է փոխվել, եկեք, համաձայնեք, որ բան է փոխվել: Խաղի կանոն է փոխվել, խաղի կանոնը ես եմ ֆիքսում, ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը:

Մենք պետության ներկայացուիցչն ենք ցանկացած բացված բիզնեսում: Եթե բիզնեսմենը պարկետ ու առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք փորձելու ենք խթանել ամեն կերպ, իսկ եթե փորձում է խաբել ու ստվերում աշխատել, մենք պայքարելու ենք այդ բիզնեսի դեմ»:

Ինչ վերաբերում է իր բիզնեսին, ապա նա շեշտեց, որ ունեցել է բիզնես, ընտանիքն ունի, որևէ խտրական վերաբերմունք էլ չի լինելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ