27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարո՞ղ են ստվերը կրճատել

«30 կարող  է լինել, 40 կարող է լինել, գնահատել մի քիչ դժվար է, տարբեր մեթոդաբանություններ կան, բայց այնուամենայնիվ միշտ կա այսպիսի հասկացություն՝ միշտ կա ստվեր, ու դրա ուղղությամբ տարվում է աշխատանք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդհանրապես հնարավորություն կա Հայաստանում՝ ստվերը վերացնելու համար:

Տնտեսագետի խոսքով՝ խնդիրը ստվերի չափն է, նույն հաջողությամբ կարելի է գտնել երկրներ, որ ունեն ավելի մեծ ստվերայնություն, բայց ավելի զարգացած են, ու ժողովրդի բարեկեցությունն էլ ավելի բարձր աստիճանի է: «Կան պայքարի տարբեր մեխանիզմներ՝   կոռուպցիիայի ընկալման համաթիվ, որով աշխարհի երկրներն,  ըստ ընդգրկվածության մակարդակի դասավորվում են, թող նայեն լավագույն  10 երկրների փորձն ու կիրառեն: Կա կաշառք վերցնողների ինդեքս, և սրանք այն ցուցիչներն են, որոոնք doing bussiness-ը ներառել է, կարելի էր նաև ներառել սա ու դնել չափանիշներ, որ մենք  ոչ թե կոռուպցիան վերացնելու ենք, այլ կոռուպցիայի ընկալման համաթվով էլ 10 կետանոց առաջընթաց ենք ունենալու»,-բացատրեց Վիլեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս տեսանկյունից կարելի է ձևակերպել հետևյալ միտքը, որ ցանկացած ծրագիր կարող է կյանքի կոչվել և մնալ թղթի վրա: «Մենք տեսնում ենք, որ նախորդ կառավարության  ձևակերպումների մեծ մասը մնաց թղթի վրա՝ մենաշնորհների պայքար, կոռուպցիա և այլն, այս առումով ամենալավ ցուցանիշը կատարողականն է, կլինի, կտեսնենք արդյունքը»,-եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ