27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել»

Այսօր ԱԺ-ում  պատգամավոր Վահե Հովհաննիսյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում   անդրադարձավ առողջապահության ոլորտում առկա կարևորագույն մի խնդրի.  ՀՀ քաղաքացիներն ուռուցքային հիվանդությունները բուժելու համար գնում են արտերկիր, մեծ գումարներ ծախսում՝ հետաքրքրվելով՝ ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել:

«Համամիտ եմ Ձեզ հետ, բայց առանց համապատասխան ֆինանսական բազիսի, խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում են կենացներ: Համապատասխանաբար բազիսը պետք է լինի գումարը, մենք ունենք 85 մլրդ դրամ: Այդ 85 մլրդ-ը կհերիքի կամ շատ սահմանափակ քանակի մարդկանց բուժմանը, կամ ամբողջ ազգաբնակչությանը վերածել առողջ ապրելակերպի, կամ օպտիմալ համամասնորեն պետք է մասնաբաժիններ հանենք այս կամ այն ծրագրին, ինչը որ մենք անում ենք: Մենք պետք է ընտրենք»,- ասաց նախարարը:

Պատգամավորն անդրադարձավ նաև զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում վիրավորվածներին բժշկական օգնություն տրամադրելու մասին՝ ասելով, որ այդ պարտավորությունը պետք է կատարի պետությունը.

«Իրավիճակը չպետք է լինի այնպես, որ  վիրավորի համար գյուղով, բարեկամներով կամ ֆեյսբուքով փող հավաքեն, սա պետության պարտավորությունն է, պետությունը պետք է տիրություն անի, աշխարհի լավագույն հիանդանոցներում բուժում ապահովի նրանց համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Այս հարցի առնչությամբ նախարարի կողմից պատասխան չեղավ:

Պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նշեց՝ առողջապահության համակարգում փոփոխությունները պետք է արվեն մեծ քայլերով:

Նախարարը հակադարձեց՝ փոքր արդյունքներով էլ է հնարավոր մեծ հաջողություններ գրանցել:

«Ամեն դեպքում, երեխան հասունանում է ինը ամսում, պետք է թողնենք հասունանա, որ որակյալ լինի: Արագն ու որակյալը մեկ-մեկ հակասում են իրար»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ