22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Վիկտոր Դալլաքյանը Գագիկ Ծառուկյան չէ»

«Վիկտոր Դալլաքյանը Գագիկ Ծառուկյան չէ ոչ մի առումով՝ ոչ ֆինանսական, ոչ էլ հնարավորությունների: Կարող է՝ մտավոր առումով ավելին ունի Դալլաքյանը, բայց, կրկնում  եմ՝  ֆինանսի առումով նա շատ թուլյլ է: Դալլաքյանը փորձեց նախագահականից դուրս գալ ու խիստ քննատատության ենթարկել իշխանություններին: Դա ժողովրդի կողմից շատ բացասական ընդունվեց», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ Դալլաքյանին ժողովուրդը չհավատաց՝ նրա այդ քայլերից հետո:

Խոսելով Սեյրան Օհանյանի ու Դալլաքյանի հնարավոր համագործակցության մասին՝ քաղաքագետն ընդգծեց. «Քաղաքականության մեջ, այն էլ մեր երկրում, ամեն ինչ էլ հնարավոր է: Չեմ բացառում, որ Սեյրան Օհանյանն էլ փորձի հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:  Եղել են այնպիսի գործիչներ, ոբքեր  կոշտ քննադատության են ենթարկել նախագահին, հետո դարձել նրա թիմի անդամ. հիշենք Արտաշես Գեղամյանին… Այնպես որ, կրկնում եմ՝ ամեն ինչ հնարավոր է: Ո՞վ է ասել, որ եթե Օհանյանը նախկինում Պ նախարար է եղել, հիմա չի կարող ընդդիմադիր դիրքերից հանդես գալ: Ի՞նչ է եղել որ: Միայն թե, այդ դեպքում նա պիտի կարողանա հասարակությանը  համոզել, որ ինքն իսկապես ընդդիմադիր է»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ