27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է կատարվում կենսաթոշակների ոլորտում

«Ինչ է կատարվում կենսաթոշակների ոլորտում, տևական ժամանակ է, որ համակարգը գործում է, ցուցանիշները, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության մասնակցության չափը, որտեղ են կատարվում ներդրումներն ու ինչ արդյունավետությամբ է կատարվում, ունեք հաշվարկ, թե միջին աշխատավարձ ստացող քաղաքցու դեպքում ինչքան գումար է կուտակվել մինչև հիմա, և տեմպերն ուր են գնալու, արդյոք ուժի մեջ է 2018 թվականի հուլիսից մասնավոր հատվածի վրա նաև տարածելու որոշումը, և մեր բյուջեի, տնտեսության այսօրվա վիճակով որքանով է տրամաբանական տանսյակ միլիարդավոր գումարներ հանել ու տանել այդտեղ: Մի ամբողջական պատկեր է պետք, նվազագույնը պատգամավորնեը պիտի տեղյակ լինեն»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նաև նկատեց, որ կենսաթոշակը չեն դիտարկում որպես սոցիալական ծրագիր, իսկ կենսաթոշակի բաղադրիչի համար յուրաքանչյուրը պիտի իր չափով կուտակում անի:

«Բերեք մի հատ հասկանանք, մենք ինչ ենք ուզում, հետո նոր մշակենք քաղաքականություն, ես այդպես էլ չեմ հասկանում կենսաթոշակ վճարելն ինչ է»,շեշտեց նա:

Նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ չէր ցանկանում անդրադառնալ խնդրի գաղափարական կողմը և պատգամավորի հարցն էլ, որքանով ինքն է հասկացել, ավելի շատ ցուցանիշների մասին էր: նա ասաց, որ իրենք կարող են սոցիալական հարցերի հանձնաժողովին ու պատգամավորներին տրամադրել տեղեկատվություն, իսկ ֆոնդերի վերաբերյալ նա ասաց, որ 10 տոկոսից ավել աշխատել են այս գումարները՝ որպես ներդրումներ: «Դրանք քաղաքացիների անհատական հաշիվներում են արտացոլված, թե յուրաքանչյուրի հաշվին որքան է, յուրաքանչյուրը իրավունք ունի մտնել իր հաշիվն ու նայել: Նաև տարվա մեջ մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում»: Նա ասաց, որ այդ գումարների մեծ մասը ներդրված է Հայաստանում, իսկ մի այլ մասն էլ միջազգային արժեթղթերի մեջ է դրված:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ