Գազի և էլեկտրաէներգիայի սակագներից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ սոցիալական պաշտպանվածության ոլորտում որոշակի միջոցների ավելացումն ուղղված է ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստների բարձրացման ծրագրին՝ շուրջ 1.1 միլիարդով, քանի որ օգոստոսին 1000 դրամով ավելացվել է նպաստների չափը, ինչպես նաև զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևների մասով է ավալեցում եղել, նաև կուտակային կենսաթոշակների հետ կապված:
Ինչ վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտում տարվող քաղաքականությանն, ապա նախարարն ասաց, որ սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի բարելավման հետ կապված կառավարությունն ունի որոշակի պատկերացումներ, և դեռևս անցած տարվանից աշխատանքներ են իրականացվում, բավականին առարկայական հետազոտություններ են իրականացվել, ընդգրկվել են ժողովրդագիրներ. «Եվ այս առումով մենք ունենք այդ ծրագրի նախագիծը, որը կառավարությունը կքննարկի ու հաստատելու պարագայում կոնկրետ ներդրում կիրականացնի»,-հայտնեց նա:
2017 թվականին երեխա ունեցող մինչև 24 տ գործազուրկ կանանց աջակցության ծրագիր է լինելու, այդ կանանց տրվելու է մասնագիտացում ունենալու հնարավորություն, բնակարանների կարիքներ ունեցող առանձին անձանց բնակարանի ապահովման աջակցման առանձին ծրագիր: Նախարարն ասաց, որ իհարկե այս ծրագրերի ֆինանսկան միջոցները չկան բյուջեում նախատեսված, բայց այն միջոցները, որ նախատեսված են սոցիալական պաշտպանվածության ոլորտին, և որի ներքո իրականացվելու են 2017-ի ծրագրերը, նախագծի հաստատման դեպքում այդ միջոցներին կտրամադրվեն ու այս ծրագրերը կիրականացնել:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ 2015-ի տվյալներով 969 անձ ընդգրկվել է մասնագիտական ուսուցման ծրագրերում՝ կայուն զբաղվածության, որից 870-ը աշխատանք է գտել:
Գործազուրկներին այլ վայրում աջակացության տրամադրման ծրագիրը ևս մոտ 100 տոկոսով է կատարվել: «2017 թվականին էլ հատկացված բյուջեի ներքո այս քաղաքականությունը շարունակվելու է, նման կերպ այս ծրագրերում աշխատաշուկայում անմրցունակ անձինք են ընդգրկվում»,-շեշտեց նա:
Արտեմ Ասատրյանը անդրադարձավ նաև գազի ու էլեկտրանէրեգիայի սակագնի վերանայման համար տարվող աշխատանքներին ու ասաց, որ որոշակի վերլուծություններ են իրականացվում, ու առաջիկայում կառավարությունն իր ամբողջական մոտեցումները կներկայացնի. «Ու շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է հիմնակում գնում, որ այդ ընտանքիները կարողանան այդ մասով ունենալ նվազեցում»,-ասաց Ա. Ասատրյանը: